Համարը 
ՀՕ-18-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.06.21/12(231)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.04.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.05.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի

ապրիլի 25-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 37-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «72-րդ, 73-րդ և 74-րդ» բառերը փոխարինել «71-րդ, 72-րդ և 73-րդ» բառերով.

2) 3-րդ մասի «72-րդ և 74-րդ» բառերը փոխարինել «71-րդ և 73-րդ» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, 114-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածով, 117-րդ հոդվածի 1-ին մասով, 118-րդ հոդվածի 1-ին մասով, 119-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 123-րդ հոդվածի 1-ին մասով, 126-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով, 162-րդ հոդվածի 1-ին մասով, 180-րդ հոդվածով, 183-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 187-րդ հոդվածի 1-ին մասով, 189-րդ հոդվածի 1-ին մասով, 190-րդ հոդվածի 1-ին մասով, 191-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 205-րդ հոդվածի 1-ին մասով, 221-րդ հոդվածի 1-ին մասով, 253-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի «338-րդ, 339-րդ» բառերը փոխարինել «363-րդ, 364-րդ» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 202-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-146-րդ, 149-152-րդ, 155-168-րդ, 170-194-րդ, 199-րդ, 200-րդ, 203-210-րդ, 213-րդ, 220-222-րդ, 227-րդ, 231-րդ, 232-րդ, 234-րդ, 235-րդ, 237-242-րդ, 245-260-րդ, 262-309-րդ, 311-րդ, 312-րդ, 313-րդ, 314-րդ, 315-րդ, 322-349-րդ, 352-356-րդ, 361-րդ, 366-րդ, 368-371-րդ, 373-381-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոստիկանության քննիչները:

2. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 195-րդ, 197-րդ, 201-րդ, 202-րդ, 211-րդ, 212-րդ, 214-219-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոստիկանության կամ հարկային մարմինների քննիչները:

3. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 198-րդ, 225-րդ, 226-րդ, 228-230-րդ, 233-րդ, 236-րդ, 243-րդ, 244-րդ, 261-րդ, 310-րդ, 316-321-րդ, 350-րդ, 351-րդ, 410-424-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

4. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության կամ հարկային մարմինների քննիչները:

5. Նախաքննությունը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում և կազմակերպություններում (որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հանձնված է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին) ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են պաշտպանության նախարարության քննիչները:

6. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-րդ, 148-րդ, 153-րդ, 154-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են գլխավոր դատախազության քննիչները:

Անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և գլխավոր դատախազության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող:

7. Սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված գործերով նախաքննություն կատարում է այն մարմինը, որը հարուցել է տվյալ քրեական գործը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:

8. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 126-րդ, 169-րդ, 209-րդ, 216-րդ, 217-րդ, 224-րդ, 322-324-րդ, 332-րդ, 334-րդ, 357-360-րդ, 362-365-րդ, 367-րդ, 370-րդ և 372-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը:

9. Ազգային անվտանգության կամ հարկային մարմինների քննիչները 195-րդ, 197-րդ, 214-րդ, 245-րդ, 274-րդ, 277-րդ, 279-րդ, 283-րդ, 286-րդ և 345-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են նախաքննություն, եթե այդ հանցագործությունները բացահայտվել են իրենց վարույթում գտնվող գործի քննության ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:

10. Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչի քննությանն ենթակա և սույն հոդվածի 8-րդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում քննչական ենթակայության հարցը որոշում է դատախազը:

Գլխավոր դատախազության քննիչները չեն կարող իրենց վարույթ ընդունել այլ մարմնի քննիչի ենթակա քրեական գործ, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործերի:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ, 111-րդ, 112-րդ, 116-րդ, 121-րդ, 129-134-րդ, 170-րդ, 173-րդ, 181-233-րդ, 243-245-րդ, 248-րդ, 272-րդ, 273-րդ, 277-282-րդ, 292-րդ, 295-րդ, 297-300-րդ, 302-րդ, 303-րդ, 306-րդ, 308-րդ, 309-րդ, 322-331-րդ, 350-րդ, 378-րդ, 401-րդ, 409-րդ, 414-րդ և 415-րդ հոդվածների հատկանիշներով քրեական գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինն այդ արարքների կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ամբողջ գույքի, ներառյալ` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, այդ արարքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների վրա կալանք է դնում այն հայտնաբերելուց հետո անհապաղ:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

23 մայիսի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-18-Ն