Համարը 
ՀՕ-100-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.10.12/26(446)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.09.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.10.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.10.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2021 թվականի

սեպտեմբերի 29-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության մասին» 2004 թվականի մարտի 10-ի ՀՕ-101 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1» կետով.

«դ.1) պահեստային կառավարման կետերի բացազատման վայրերի (բացառությամբ Արցախի Հանրապետության զինված ուժերի պահեստային կառավարման կետերի) և դրանց ներկայացվող պահանջների սահմանումը և աշխատանքների կազմակերպումը.»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «Քաղաքացիական պաշտպանության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) ղեկավարը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարն» բառերով.

2) 4-րդ մասում «Լիազորված մարմնի» բառերը փոխարինել «Քաղաքացիական պաշտպանության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին)» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. հոկտեմբերի 11

Ստեփանակերտ

ՀՕ-100-Ն