Համարը 
ՀՕ-105-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.10.12/26(446)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.09.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.10.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.10.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2021 թվականի

սեպտեմբերի 29-ին

 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2005 թվականի մարտի 23-ի ՀՕ-184 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.Նոտարն իր գործունեությունն իրականացնում է պետական նոտարական գրասենյակում (այսուհետ՝ նոտարական գրասենյակ):

Նոտարական գրասենյակները գործում են Արցախի Հանրապետության տարածքում՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ արդարադատության նախարարություն) համակարգում:

Նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրերը սահմանում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ՝ արդարադատության նախարար)՝ քաղաքացիների հարմարավետության, հերթերի կառավարման, անվտանգության ապահովման և ժամանակի արդյունավետության սկզբունքների հիման վրա:

Մեկ նոտարական գրասենյակում կարող են աշխատել մեկ կամ մի քանի նոտարներ:

Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարին կարող է դիմել ցանկացած անձ, անկախ նրա բնակության կամ գտնվելու վայրից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:».

2) 2-րդ մասի առաջին պարբերությունից հանել «՝ նոտարական տարածքում» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում «տարածք» կրկնվող բառը փոխարինել «գրասենյակ» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նոտարական գրասենյակին արդարադատության նախարարությունը տալիս է Արցախի Հանրապետության պետական զինանշանի պատկերով կնիք, որի վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով նշված են «Արցախի Հանրապետություն» բառերը, նոտարի անունը, ազգանունը և նոտարական գրասենյակի անվանումը:»:

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նոտարական գրասենյակում նոտարի ժամանակավոր բացակայության, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով պաշտոնից ազատման կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքերում արդարադատության նախարարն այդ նոտարի լիազորությունների իրականացումը նոտարի ժամանակավոր բացակայության ժամանակահատվածում, իսկ պաշտոնից ազատման կամ լիազորությունների դադարման դեպքում՝ անժամկետ, կարող է դնել այլ նոտարական գրասենյակի նոտարի վրա: Այս դեպքում նոտարն իրավունք ունի իր գործունեությունն իրականացնել կամ իր նոտարական գրասենյակի, կամ փոխարինվող նոտարի նոտարական գրասենյակի միջոցով:».

2) 2-րդ մասում «տարածքում» բառը փոխարինել «գրասենյակում» բառով.

3) 5-րդ մասում «տարածք» բառը փոխարինել «գրասենյակ» բառով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Արցախի Հանրապետությունից տեղահանված անձանց համար նոտարական գործողություններ կատարելու կամ այլ ծառայություններ մատուցելու նպատակով նոտարը կարող է ժամանակավորապես գործուղվել Հայաստանի Հանրապետություն:»:

 

Հոդված 5. Օրենքի 27.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «տարածքը» բառը փոխարինել «գրասենյակի անվանումը» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «տարածքը» բառը փոխարինել «գրասենյակի անվանումը» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. հոկտեմբերի 11

Ստեփանակերտ

ՀՕ-105-Ն