Համարը 
 ՆՀ-3189-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.10.12/26(446)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
12.10.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.10.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.10.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-107-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-107-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` որոշում եմ.

1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի սահմանումից բխող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-107-Ն հրամանագրի (այսուհետ՝ հրամանագիր) 5-րդ կետով հաստատված՝

1) Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունում լրացնել հետևյալ բովանդակությամբ 53.1-ին կետ.

«53.1. Ռուսաց լեզվի զարգացման հարցերի բաժինը՝

1) իրականացնում է Արցախի Հանրապետությունում ռուսաց լեզվի զարգացման հարցերի համակարգային լուծման աշխատանքներ.

2) մշակում է տեղեկատվական, կրթական և հումանիտար բնագավառներում ռուսաց լեզվի միջավայրի պահպանման միջոցառումների արդյունավետ համակարգեր, օժանդակում դրանց զարգացմանը.

3) իրականացնում է լեզվական և կրթական նախաձեռնություններ, աջակցում դրանց իրագործմանը.

4) ապահովում է համագործակցությունը ռուսաց լեզվի խթանման և աջակցության ոլորտում գործունեություն ծավալող Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների հետ, համակարգում համատեղ միջոցառումների կազմակերպման աշխատանքները.

5) համագործակցում է ոլորտային պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ՝ ռուսաց լեզվի դասավանդման որակի, որակավորված մասնագետների պատրաստման, միջմշակութային համագործակցության, լեզվական անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով:».

2) Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին կետ.

«25.1. Ռուսաց լեզվի զարգացման հարցերի բաժին»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. հոկտեմբերի 12

Ստեփանակերտ

ՆՀ-3189-Ն