ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
նոյեմբերի 16-ին |
«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զենքի մասին» 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀO-41 oրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի «բ» կետում «տարածության» բառը փոխարինել «որոշակի հեռավորության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա», «գ» և «դ» ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«ա) ողորկ-երկարափող հրազեն՝ այդ թվում` Արցախի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` առողջապահության բնագավառի լիազոր մարմին) սահմանած վնասվածքային գործողության նորմերին համապատասխանող փամփուշտներով հրազեն.
գ) գազային զենք` առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից կիրառման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), դրանց փամփուշտներ, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային և այլ սարքեր.
դ) Արցախի Հանրապետության ստանդարտացման և չափագիտության, հավատարմագրման լիազոր մարմինների (այսուհետ` ստանդարտացման և չափագիտության, հավատարմագրման լիազոր մարմիններ) պահանջներին և առողջապահության բնագավառի լիազոր մարմնի սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Մարտական է համարվում այն զենքը, որն օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության և հարկային մարմինների զինված ստորաբաժանումների (այսուհետ՝ պետական ռազմականացված կազմակերպություններ) սպառազինության մեջ և նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառի լիազոր մարմնի» բառերով, իսկ «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական կենտրոնի» բառերը՝ «ստանդարտացման և չափագիտության, հավատարմագրման լիազոր մարմինների» բառերով.
2) 1-ին մասի 1-ին կետի «թ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«թ) Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին չհամապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող զենք և ռազմամթերք.»:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական կենտրոնը» բառերը փոխարինել «ստանդարտացման և չափագիտության, հավատարմագրման լիազոր մարմինները» բառերով:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի՝
ա. երրորդ նախադասությունում «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով,
բ. չորրորդ նախադասությունը «կարգով» բառից հետո լրացնել «՝ տասը տարի ժամկետով» բառերով.
2) 5-րդ մասում «որսորդների հասարակական կազմակերպության անդամ-քաղաքացին» բառերը փոխարինել «այն քաղաքացին, որին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված է որսորդությամբ զբաղվելու իրավունք» բառերով.
3) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Որսորդական ակոսափող հրազեն կարող է ձեռք բերել որսորդությամբ զբաղվելու իրավունք ունեցող այն քաղաքացին, որը՝
ա) ունեցել կամ ունի ծառայողական կամ մարտական զենք պահելու և կրելու իրավունք կամ
բ) ոչ պակաս, քան երեք տարի սեփականության իրավունքով ունի ողորկ-երկարափող որսորդական հրազեն կամ
գ) զբաղվում է որսորդության հետ կապված մասնագիտական գործունեությամբ: Որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահող մասնագիտությունների ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:».
4) 10-րդ մասի՝
ա. առաջին նախադասությունում «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով,
բ. երրորդ նախադասությունը «կարգով» բառից հետո լրացնել «՝ տասը տարի ժամկետով» բառերով.
5) 14-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
6) 15-րդ մասի՝
ա. «գ» կետում «մարել» բառը փոխարինել «մարվել (հանվել) կամ որոնք ունեն զենքի գործադրմամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար մարված (հանված) դատվածություն» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե1» կետ.
«ե1) զենքի շրջանառության և որսորդության հետ կապված վարչական իրավախախտումներ կատարած քաղաքացուն, մինչև այն ժամկետի լրանալը, որի ընթացքում անձը համարվում է վարչական տույժի ենթարկված.»,
գ. «է» կետում «զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության շուրջ ստուգում անցնելու փաստը հաստատող, ինչպես նաև» բառերը հանել.
5) 17-րդ մասում «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառի լիազոր մարմինը» բառերով:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական կենտրոնի» բառերը փոխարինել «ստանդարտացման և չափագիտության, հավատարմագրման լիազոր մարմինների» բառերով:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետում «, իսկ որսորդների հասարակական կազմակերպության անդամ-քաղաքացու վկայականում՝ շեղբավոր որսորդական սառը զենքը» բառերը հանել:
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ա» կետում «Նախագահը» բառից հետո լրացնել «՝ Արցախի Հանրապետությանը մատուցած նշանակալի ծառայությունների համար» բառերը.
2) 11-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1250-րդ» բառերը փոխարինել «Քաղաքացիական օրենսգրքի 1259-րդ» բառերով:
Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ» բառերը փոխարինել «Քաղաքացիական օրենսգրքի 283-րդ» բառերով:
Հոդված 11. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հանրապետական ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնը» բառերը փոխարինել «ստանդարտացման և չափագիտության, հավատարմագրման լիազոր մարմինները» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասեր.
«Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. նոյեմբերի 19
Ստեփանակերտ
ՀՕ-112-Ն |
|