Համարը 
N 345
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.07.12/17(26)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.06.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.06.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» հունիսի 2006թ.

N 345

 ք.Ստեփանակերտ

 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել, որ ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:

2. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցվում են`

ա/ օրենքով սահմանված կարգով հատկացված կամ ձեռք բերված, ինչպես նաև սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում,

բ/ օրենքով սահմանված կարգով հատկացված կամ ձեռք բերված, ինչպես նաև սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կամ հողամասին կից` ինքնակամ զբաղեցված հողամասում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների առկայության դեպքում,

գ/ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններին, ինչպես նաև այդ շենքերում գտնվող հասարակական, արտադրական նշանակության տարածքներում և տարածքներին կից` ինքնակամ կառուցված կցակառույցների, նշված տարածքներում և բնակարաններում ինքնակամ կառուցված ձեղնահարկերի, նկուղների, ինչպես նաև շենքի, շինության արտաքին պատերում և շենքի, շինության կրող կոնստրուկցիաներում կամ կրող պատերում ինքնակամ ձևափոխված և /կամ/ բացված դռների, պատուհանների և ինքնակամ կառույցների առկայության դեպքում:

Պետական գրանցման ենթակա չեն ամբողջությամբ ինքնակամ զբաղեցված հողամասերը և դրանց վրա ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սահմանել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյաններում լրացման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականներում գծագրման ու լրացման հրահանգը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ