Համարը 
N 1161-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.10.30/28(448)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.10.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.10.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.10.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա 4-րդ կետը՝ կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցման պահից

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ««ԿԱՆԱՉ ԱՐՑԱԽ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 2021թ.

N 1161-Ն

ք. Ստեփանակերտ

 

««ԿԱՆԱՉ ԱՐՑԱԽ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետը և 25-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):

2. Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահին`

1) կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության և Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին.

2) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության հետ կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի լուծումը, կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.

3) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.

4) կազմակերպության լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցման աշխատանքները:

3. Սահմանել որ կազմակերպության լուծարումից հետո`

1) դրամական միջոցներն (եթե այդպիսիք կան) ուղղվելու են Արցախի Հանրապետության պետական բյուջե.

2) կազմակերպության մնացած գույքը ամրացնել «Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի աշխատակազմ» պետական հիմնարկին:

4. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 11-ի «««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, ««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու, «Կովսական» պետական արգելոց, «Սոսիների պուրակ» պետական արգելավայր և «Կաչաղակաբերդ» ազգային պարկ ստեղծելու, «Կովսական» պետական արգելոցի, «Սոսիների պուրակ» պետական արգելավայրի և «Կաչաղակաբերդ» ազգային պարկի կանոնադրություններն ու սահմանների հատակագծերը և կոորդինատները հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 19-ի N 237 որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 30-ի N 1053-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 346-Ն որոշման 4-րդ կետը, 5-րդ կետը, 6-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերը և 7-րդ կետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա 4-րդ կետը՝ կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցման պահից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ