ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
| 28 հոկտեմբերի 2021թ. |
N 1166-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 988-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 988-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«3. Տարածքային ստորաբաժանումներ
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ստեփանակերտի բաժին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ասկերանի բաժին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Մարտակերտի բաժին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Մարտունու բաժին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Հադրութի բաժին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Շուշիի բաժին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Շահումյանի բաժին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Քաշաթաղի բաժին
Թիվ 1 նոտարական գրասենյակ
Թիվ 2 նոտարական գրասենյակ
Թիվ 3 նոտարական գրասենյակ
Թիվ 4 նոտարական գրասենյակ
Թիվ 5 նոտարական գրասենյակ
Թիվ 6 նոտարական գրասենյակ
Թիվ 7 նոտարական գրասենյակ
Թիվ 8 նոտարական գրասենյակ
Թիվ 9 նոտարական գրասենյակ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |