ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«13» դեկտեմբերի 2006թ. |
N 614 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 26-ի թիվ 584 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ԼՂՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից հատկացված դրամական միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 584 որոշման հավելվածի 28-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մրցույթում հաղթող է (են) ճանաչվում այն կազմակերպությունը (ները), որը (որոնք) հավաքել է (են) սահմանված ընդանուր միավորների կեսից ավելին:»:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |