Համարը 
 ՆԿ-14-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Կարգադրություն
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.11.12/29(449)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
12.11.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.11.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.11.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 
17.05.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի
ՆԿ-9-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի

ՆԿ-9-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ որոշում եմ.

1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-9-Ն կարգադրությամբ հաստատված հավելվածը լրացնել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով.

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի զարգացման հարցերի բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 19.1».

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի զարգացման հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 54.1».

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի զարգացման հարցերի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 74.1».

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի զարգացման հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 84.1».

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

   

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

2021թ. նոյեմբերի 12

Ստեփանակերտ

ՆԿ-14-Ն