ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
| 2 նոյեմբերի 2021թ. |
N 1172-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 353-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 8-ի «Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 353-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման, որոշմամբ հաստատված N1 հավելվածի, N2 հավելվածի վերնագրերում «ԵՐԻՏԱՍԱՐԴ» բառը հանել.
2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում և որոշմամբ հաստատված N1 հավելվածի 1-ին կետում «երիտասարդ» բառը հանել.
3) որոշմամբ հաստատված N1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «երիտասարդ» և «18-50 (ներառյալ) տարեկան» բառերը հանել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |