Համարը 
N 1261-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.11.23/30(450)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.11.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.11.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.11.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունիսի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի
N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

19 նոյեմբերի 2021թ.

N 1261-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 385-Ն

ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 19-ի «Պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի N 709 և 2009 թվականի հունվարի 29-ի N 33-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում «ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀՀ-ՈՒՄ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժին.

 

«
 

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

12.8

Գործակալության պետ

9,60

12.9

Գործակալության պետի տեղակալ

6,80

12.10

Գործակալության պետի օգնական

2,50

12.11

Բաժնի պետ

4,70

12.12

Բաժնի գլխավոր մասնագետ

3,88

12.13

Բաժնի առաջատար մասնագետ

2,66

».

 

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի.

ա. 1-ին տողում «շտաբի» բառից հետո լրացնել «, ԱՀ Նախագահի աշխատակազմի թվայնացման գործակալության» բառերը,

բ. 4.3 -րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր.

 

«

4.4

ԱՀ Նախագահի աշխատակազմի թվայնացման

գործակալության տնտեսվար

2,00

4.5

ԱՀ Նախագահի աշխատակազմի թվայնացման

գործակալության հավաքարար

1,50

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունիսի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ