ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» դեկտեմբերի 2006թ. |
N 648 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի 11-ի թիվ 405 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ԼՂՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի 11-ի «ԼՂՀ-ում սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառումն ապահովելու մասին» թիվ 405 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 2-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում, 3-րդ կետի «բ» ենթակետում, 4-րդ և 5-րդ կետերում, ինչպես նաև 1-ին կետով հաստատված կարգի 16-րդ և 22-րդ կետերում «2007 թվականի» բառերը փոխարինել «2008 թվականի» բառերով:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |