ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքով բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը իրականացվում է մինչև 2000 թվականի հունվարի 1-ը:
Սահմանված ժամկետում չսեփականաշնորհված բնակարանները համարվում են պետական բնակարանային ֆոնդ: Պետական բնակարանային ֆոնդը տնօրինում են Ստեփանակերտի քաղաքապետարանը և համապատասխան շրջանների վարչակազմերը»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
13 փետրվարի 1999թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-45 |
|