ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ № 3-Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 03-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 38-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը`
ՈՐՈՇԵՑ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2009թ. մարտի 20-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 03-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 29.1-ին կետ`
|
ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի
դատարանի աշխատակազմի գրասենյակի
ավագ մասնագետ |
1 |
Առաջատար, 1-ին |
2) հավելվածի 32-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ն.ՆԱՐԻՄԱՆՅԱՆ |
| |
|
|
30 նոյեմբերի 2021թ.
ք. Ստեփանակերտ |
|