Համարը 
N 32
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.02.14/08(49)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.01.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.01.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
13.03.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» հունվարի 2007թ.

N 32

ք.Ստեփանակերտ

 

Խրախուսման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը հաստատելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների աշխատողների խրախուսման ֆոնդի օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2007թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2007թ. հունվարի 30-ի

 թիվ 32 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների աշխատողների խրախուսման ֆոնդի միջոցների օգտագործման

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների աշխատողների՝ բացառությամբ քաղաքացիական ծառայողների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների և հատուկ ծառայության ծառայողների, խրախուսման ֆոնդի (այսուհետ՝ խրախուսման ֆոնդ) միջոցների օգտագործման կարգը:

2. Խրախուսման ֆոնդի միջոցները օգտագործվում են՝ որպես սույն կարգի 1-ին մասով նշված աշխատողների.

ա/ խրախուսում՝ բարեխիղճ աշխատանքի համար,

բ/ միանվագ դրամական օգնություն՝

աշխատողի կամ նրա ընտանիքի անդամի մահվան,

երկարատև հիվանդության,

տարերային աղետի հետևանքով պատճառված վնասի դեպքում:

3. Խրախուսման չափը տարվա ընթացքում չպետք է գերազանցի տվյալ աշխատողի պաշտոնային դրույքաչափի կրկնապատիկը:

4. Խրախուսման չի կարող ներկայացվել այն աշխատողը, ում նկատմամբ տվյալ տարվա ընթացքում կիրառվել է կարգապահական տույժ:

5. Բյուջետային ֆինանսավորման համար ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հայտում նշվում է միանվագ դրամական օգնությանն ուղղվող և խրախուսման նպատակով օգտագործվող չափերը` առանձին-առանձին:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան