Համարը 
ՀՕ-154-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.12.30/37(457)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.12.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.12.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2021 թվականի

դեկտեմբերի 23-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 6.3-րդ մասում «ռեզերվում» բառից հետո լրացնել «կամ հարկային ծառայության կադրերի ռեզերվում» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում հարկային ծառայողը վարձատրվում է միայն երեք ամսվա համար՝ իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան հարկային ծառայության բարձրագույն պաշտոնի առավելագույն դրույքաչափը:»:

 

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում «ռեզերվից» բառերից հետո լրացնել «կամ հարկային ծառայության կադրերի ռեզերվից» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասում «Կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների» բառերը փոխարինել «Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների և «Հարկային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող հարկային ծառայողների» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

««Հարկային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող հարկային ծառայողների վարձատրության ֆինանսավորումն իրականացվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեից հարկային մարմնի համար նախատեսված միջոցներից:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. դեկտեմբերի 28

Ստեփանակերտ

ՀՕ-154-Ն