ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
նոյեմբերի 25-ին |
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 2000 թվականի փետրվարի 15-ի ՀՕ-102 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետում «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինը» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածում «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնի» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով:
Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «դատական ակտերի կատարումն ապահովող մարմնի» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. դեկտեմբերի 16
Ստեփանակերտ
ՀՕ-124-Ն |
|