ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
նոյեմբերի 25-ին |
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» 2004 թվականի մարտի 10-ի ՀՕ-102 օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասի «դատական ակտերի հարկադիր կատարման» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 35-րդ հոդվածի 6-րդ մասերից հանել «հարկադիր կատարման» բառերը:
Հոդված 3. Օրենքի 35.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի «կիրառմամբ հարկադիր կատարման ծառայության» բառերը փոխարինել «կիրառմամբ ծառայության» բառերով.
2) 1-ին մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման» բառերը:
Հոդված 4. Օրենքի տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. դեկտեմբերի 16
Ստեփանակերտ
ՀՕ-128-Ն |
|