Համարը 
ՀՕ-130-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.12.17/34(454)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.11.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.12.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.12.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2021 թվականի

նոյեմբերի 25-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-170 օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրից հանել «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է դատական ակտերի, անբողոքարկելի վարչական ակտերի հարկադիր կատարման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի (այսուհետ` հարկադիր կատարումն ապահովող ծառայություն)՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:»:

 

 Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2.

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը

 

1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) ապահովում է «Հարկադիր կատարման մասին» օրենքով նախատեսված դատական ակտերի, անբողոքարկելի վարչական ակտերի հարկադիր կատարումը:

2. Հարկադիր կատարման ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է:

3. Ծառայությունը հարկադիր կատարման ծառայությունում իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ՝ միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

4. Հարկադիր կատարման ծառայությունը գործում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում՝ կենտրոնացված կառույցի ձևով և սպասարկում է Արցախի Հանրապետության ողջ տարածքը:

5. Հարկադիր կատարման ծառայությունը կարող է ունենալ կենտրոնական և տարածքային մարմիններ:

6. Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը:

7. Հարկադիր կատարման ծառայության առանձնահատկություններից ելնելով` ծառայությունում կարող են աշխատանքի ընդունվել նաև քաղաքացիական ծառայողներ՝ քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան:»:

 

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3.

Հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը

 

1. Հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է Արցախի Հանրապետության Սահմանադրությունից (այսուհետ՝ նաև Սահմանադրություն), Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերից (այսուհետ՝ միջազգային պայմանագրեր), սույն օրենքից, «Հարկադիր կատարման մասին» օրենքից, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքից, այլ օրենքներից և սույն օրենքին համապատասխան ընդունված իրավական այլ ակտերից:

 2. Եթե միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 3. Հարկադիր կատարողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով:

 4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են աշխատանքային օրենսդրությամբ:»:

 

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.

2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական ակտերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով.

3) 1-ին մասի 3-րդ կետում՝

ա. «- հարկադիր կատարող, տեսուչ:» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- հարկադիր կատարող,».

բ. լրացնել նոր պարբերություն.

«- տեսուչ:»:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում ««Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-դ» կետերով և 13-րդ հոդվածով» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ, 22-րդ և 24-րդ հոդվածներով» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարող պաշտոնի նշանակվող անձինք, Արցախի Հանրապետության պետական դրոշի առջև, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով, տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), Արցախի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում եմ.

հավատարմորեն ծառայել Արցախի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»:»:

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն կամ գլխավոր խմբերի թափուր պաշտոններում նշանակում կատարելիս առաջնահերթությունը տրվում է հարկադիր կատարման ծառայության, այնուհետև՝ զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, փրկարարական ծառայության և քննչական կոմիտեի այն ծառայողներին (այդ թվում՝ նախկին ծառայողներին), ովքեր բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար հարկադիր կատարողներին ներկայացվող պահանջները:

Այլ մարմնում ծառայություն անցած և հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի թափուր պաշտոնի նշանակված հարկադիր կատարողին ավելի բարձր պաշտոնի նշանակելիս հաշվի է առնվում նաև այլ մարմնում ծառայության ժամկետը:

Զինված ուժերում, ազգային անվտանգությունում, ոստիկանությունում, դատախազությունում, փրկարարական ծառայությունում և քննչական կոմիտեում պաշտոնների համապատասխանությունը հարկադիր կատարման ծառայության պաշտոններին սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 9. Օրենքի 12.1-ին հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը, թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելը».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Հարկադիր կատարման ծառայությունում առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, Արցախի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի ներկայացմամբ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը կարող է տվյալ թափուր պաշտոնում արտամրցութային կարգով նշանակել հարկադիր կատարման ծառայության այն ծառայողին կամ տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող այն անձին, ով բավարարում է տվյալ պաշտոնին նշանակվելու համար հարկադիր կատարողներին ներկայացվող պահանջները:»:

 

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ապահովում է սույն օրենքի, «Հարկադիր կատարման մասին» օրենքի, իրավական այլ ակտերի պահանջների և Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի ցուցումների կատարումը.».

2) 9-րդ և 13-րդ կետերից հանել «դատական ակտերի» բառերը:

 

Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3) իրականացնում է սույն օրենքի, «Հարկադիր կատարման մասին» օրենքի, իրավական այլ ակտերի պահանջների, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի և գլխավոր հարկադիր կատարողի ցուցումների կատարումը, միջնորդություն է ներկայացնում գլխավոր հարկադիր կատարողին՝ բաժնի ծառայողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:»:

 

Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածում՝

 1) վերնագրում «դատական ակտերի» բառերից հետո լրացնել «, անբողոքարկելի վարչական ակտերի» բառերը.

 2) 1-ին և 2-րդ մասերում «Դատական ակտերի» բառերից հետո լրացնել «, անբողոքարկելի վարչական ակտերի» բառերը.

 3) «կատարողական թերթի» և «կատարողական թերթում» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «, անբողոքարկելի վարչական ակտի», «, անբողոքարկելի վարչական ակտում» բառերը.

 4) 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «8) կատարողական թերթում կամ անբողոքարկելի վարչական ակտում նշված պահանջների պարզ չլինելու դեպքում դիմելու համապատասխանաբար կատարողական թերթ տված դատարան կամ անբողոքարկելի վարչական ակտ տված վարչական մարմին` պարզաբանելու դրա կատարման կարգը.»:

 

Հոդված 14. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը:

 

Հոդված 15. Օրենքի 43-րդ հոդվածի «աշխատավարձի» բառը փոխարինել «վարձատրության» բառով:

 

Հոդված 16. Օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով» բառերը փոխարինել «Քաղաքացիական օրենսգրքով» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասից, 33-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունից և 7-րդ մասից, 56-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 18. Օրենքի 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 12.1-ին, 12.2-րդ, 13-րդ, 14-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 23-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 39-րդ, 47-րդ, 49-րդ, 50-րդ և 51-րդ հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. դեկտեմբերի 16

Ստեփանակերտ

ՀՕ-130-Ն