ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
նոյեմբերի 25-ին |
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետում «և փրկարարական ծառայության» բառերը փոխարինել «, փրկարարական ծառայության և Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ հարկադիր կատարման ծառայություն)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «և փրկարարական ծառայության» բառերը փոխարինել «, փրկարարական ծառայության և հարկադիր կատարման ծառայության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «հարկադիր կատարողներին,» բառերը:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերում «և փրկարարական ծառայության» բառերը փոխարինել «, փրկարարական ծառայության և հարկադիր կատարման ծառայության» բառերով:
Հոդված 5. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի՝
1) վերնագրում «և փրկարարական ծառայության» բառերը փոխարինել «, փրկարարական ծառայության և հարկադիր կատարման ծառայության» բառերով.
2) 1-ին մասում «և փրկարարական ծառայության» բառերը փոխարինել «, փրկարարական ծառայության և հարկադիր կատարման ծառայության» բառերով, իսկ «կամ փրկարարական ծառայության» բառերից հետո լրացնել «կամ հարկադիր կատարման ծառայության» բառերը.
3) 2-րդ մասում «N 5 հավելվածով» բառերից հետո լրացնել «, հարկադիր կատարման ծառայության ծառայողներինը՝ N 6 հավելվածով» բառերը.
4) 4-րդ մասում «և փրկարարական ծառայության» բառերը փոխարինել «, փրկարարական ծառայության և հարկադիր կատարման ծառայության» բառերով.
5) 5-րդ մասում «և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում» բառերը փոխարինել «, արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում և հարկադիր կատարման ծառայությունում» բառերով:
Հոդված 7. Օրենքի N 1 հավելվածից հանել «դատական ակտերի» բառերը:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. դեկտեմբերի 16
Ստեփանակերտ
ՀՕ-133-Ն |
|