ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 17 դեկտեմբերի 2021թ. |
N 1387-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 705-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 2-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը հաստատելու մասին» N 705-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) վերնագրում և Որոշմամբ հաստատված N1 հավելվածի վերնագրում «1-ԻՆ ԽՄԲԻ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՇՄԱՆԴԱՄ» բառերը փոխարինել «ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԱՆԺԱՄԿԵՏ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ» բառերով:
2. Որոշման 1-ին կետում և Որոշմամբ հաստատված N1 հավելվածի 1-ին կետում «1-ին խմբի անժամկետ հաշմանդամ» բառերը փոխարինել «առաջին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամ» բառերով:
3. Որոշմամբ հաստատված N1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետի`
ա. 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«2) լիազոր մարմին՝ Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտե.»,
բ. 3-րդ ենթակետում «՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող» բառերը հանել,
գ. 6-րդ ենթակետում «հարմարություններով» բառից հետո «օժտված» բառը հանել,
դ. 8-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«8) բնակարանային ապահովման կարիք ունեցող անձ կամ ընտանիք, որի՝
ա. սեփականության իրավունքով պատկանող բնակտարածքի ընդհանուր մակերեսով ապահովվածությունը մեկ անձի կամ երկու անձից կազմված ընտանիքի դեպքում պակաս է 28 քառակուսի մետրից, իսկ երկուսից ավելի անդամներից կազմված ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր անդամի հաշվով պակաս է 12 քառակուսի մետրից,
բ. ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք, բացի ամուսիններից, բնակվում են մեկ սենյակում և բնակտարածքի ընդհանուր մակերեսով ապահովվածությունը պակաս է 48 քառակուսի մետրից,
գ. անդամը տառապում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 18-ի «Անձին առանձին սենյակի կամ լրացուցիչ բնակելի մակերեսի իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 44-Ն հրամանով հաստատված հիվանդություններից որևէ մեկով, որի դեպքում նրա համար պահանջվում է առանձին սենյակ կամ լրացուցիչ բնակելի մակերես, և որը հաշվի առնելու դեպքում ընտանիքի մյուս անդամներից յուրաքանչյուրին կմնա 12 քառակուսի մետրից պակաս մակերես.»,
ե. 9-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«9) բնակարանային ֆոնդ` Ծրագրի շրջանակում կառուցված, լիազոր մարմնի և պետական մարմինների կողմից ձեռք բերված (առուվաճառքի, նվիրատվության, նվիրաբերության, փոխանակության պայմանագրերով, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից կամ բարեգործական այլ սուբյեկտներից որպես նվիրատվություն ստացված) բնակտարածք.»,
զ. 11-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«11) բնակարանային հաշվառում` բնակարանային ապահովման նպատակով շահառուի ընդգրկում հերթացուցակում` հերթական համարի տակ.»,
է. 12-րդ ենթակետում «հաշվառման» բառից առաջ լրացնել «բնակարանային» բառը,
ը. 12-րդ ենթակետից հետո լրացնել նոր 12.1-ին ենթակետ՝
«12.1) բնակության համար ոչ պիտանի բնակտարածք` բնակտարածք, որն ունի վերանորոգման կամ վերակառուցման կարիք և (կամ) օժտված չէ կոմունալ հարմարություններով:»,
թ. 13-րդ ենթակետն ուժը կոցրած ճանաչել.
2) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«5. Ծրագրի շահառուներն են՝
1) պատերազմական գործողությունների ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող ընտանիքը.
2) պատերազմական գործողությունների ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով առաջին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամ ճանաչված՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը և նրա ընտանիքը.
3) պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության բռնազավթված համայնքներում, այդ թվում` Մարտունու շրջանի Ճարտար քաղաքային համայնքի և Թաղավարդ գյուղական համայնքի բռնազավթված հատվածներում և Քաշաթաղի շրջանի Բերձոր, Քարեգահ և Ներքին Սուս համայնքներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ`
ա. հաշվառված և առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը և նրա ընտանիքը,
բ. առնվազն վերջին երեք տարիներին սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակտարածքում փաստացի բնակված՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը և նրա ընտանիքը.
4) 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառված և առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված և պատերազմական գործողությունների հետևանքով մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված քաղաքացիական անձի՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող ընտանիքը.
5) 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառված և առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված և պատերազմական գործողությունների պատճառած ավերածությունների հետևանքով սեփականության իրավունքով բնակտարածք կորցրած՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը և նրա ընտանիքը.
6) սույն կետով սահմանված անձը կամ ընտանիքը, որը Ծրագրի իմաստով չունի բնակարանային ապահովման կարիք, սակայն ունի բնակության համար ոչ պիտանի բնակտարածք:».
3) 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«6. Շահառուի փաստացի բնակության, ինչպես նաև բնակարանային ապահովման ժամանակ ընտանիքի կազմի հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:».
4) 8-րդ կետում «ընդհանուր ու արտոնյալ» բառերը հանել.
5) 9-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
6) 12-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«3) Ստեփանակերտ քաղաքի բնակարանների առաջնային շուկայից մոտ 1000 և երկրորդային շուկայից ավելի քան 500 բնակտարածքի գնմամբ, այլ քաղաքային համայնքների առաջնային շուկայից մոտ 70 բնակարանի գնմամբ, ինչպես նաև այլ քաղաքային և գյուղական համայնքների երկրորդային շուկաներից շուրջ 1000 միավոր բնակտարածքի գնմամբ և վերանորոգմամբ (վերակառուցմամբ): Բնակտարածքի 1 քառակուսի մետրի գնման, վերանորոգման և վերակառուցման առավելագույն գները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:».
7) 12-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
8) 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«16. Բնակտարածքը շահառուին է տրամադրվում անհատույց օգտագործման իրավունքով՝ բնակտարածքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման ամսաթվից մինչև 2030 թվականի սեպտեմբերի 27-ն ընկած ժամկետով, բացառությամբ Կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված շահառուների, ում բնակտարածքը տրամադրվում է անհատույց օգտագործման իրավունքով 1 տարի ժամկետով, որից հետո նույն բնակտարածքը նրանց տրամադրվում է անհատույց սեփականության իրավունքով: Անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո բնակտարածքը նույն շահառուին է տրամադրվում անհատույց սեփականության իրավունքով:».
9) 18-րդ կետում «շուրջ 16 քառ. մետր» բառերը փոխարինել «նվազագույնը 16, առավելագույնը 20 քառակուսի մետր» բառերով.
10) 20-րդ կետում «դեպքում» բառից հետո լրացնել «` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:» բառերը.
11) 21-րդ կետում «պայմաններով» բառը փոխարինել «կարգով» բառով:
4. Որոշմամբ հաստատված N2 հավելվածի աղյուսակի 4-րդ կետում «ընդհանուր ու արտոնյալ» բառերը հանել:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |