Համարը 
ՀՕ-48
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
12.02.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.03.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2005

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 10000 (տաս հազար) դրամի չափով:

 

Հոդված 2. Գործավարձով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝

աշխատաժամանակի բնականոն (նորմալ) տևողության դեպքում (41-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 58 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 66 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (30-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 80 դրամ:

 

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների, նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող նվազագույն ամսական աշխատավարձի 1000 (մեկ հազար) դրամ չափը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 1-ից:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

15 մարտի 1999թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-48