ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 22 դեկտեմբերի 2021թ. |
N 1413-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 817-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 2-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, տրանսպորտային միջոցի պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը, միաժամանակ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնելու համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ձևը, տրանսպորտային միջոցի պետական հաշվառման ազգային վկայագրի ձևը և նկարագիրը, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի ձևը և նկարագիրը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի ձևը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը, Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Արցախի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Արցախի Հանրապետության կառավարության անդամների, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի և Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների ծառայողական տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 897-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 817-Ն որոշմամբ սահմանված N 11-րդ հավելվածի՝
1) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Կորած զույգ համարանիշերի, իսկ եթե սույն կարգի 13-րդ կետի համաձայն հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաև դրա փոխարեն կարող են հատկացվել կամ կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ (օրինակ` առաջին անգամ վերաթողարկվելու դեպքում` գրառվում է 1), կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:».
2) 25-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«25. Զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ` առանց հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանի, իսկ զույգ համարանիշերից մեկի երկրորդ և ավելի անգամ կորստյան դեպքում դրանց կրկնօրինակները հատկացվում են սույն կարգի 24-րդ կետով սահմանված կարգով: Այդ դեպքերում մինչև կրկնօրինակի հատկացումը հատկացվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշ` 7 օր ժամկետով:».
3) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Տրանսպորտային միջոցների համարանիշեր հատկացնելու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու, կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու, ինչպես նաև շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով, իսկ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր առաջին անգամ հատկացնելու դեպքում` նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար:».
4) լրացնել նոր 32.1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«32.1. Կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք սահմանված կարգով ենթակա են ոչնչացման՝ բացառությամբ մեծ պահանջարկ ունեցող կորած զույգ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը հատկացված չլինելու դեպքերի:».
5) 33-րդ կետում «հաշվառումից չի հանվել» բառերից հետո լրացնել «, իսկ հաշվառումից հանված լինելու դեպքում՝ կարող են հատկացվել մինչև տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելը տվյալ համարանիշերը օգտագործելու իրավունք ստացած անձին կամ նրա համաձայնությամբ՝ վերջինիս մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցին» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |