ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
2021 թվականի դեկտեմբերի 22-ի
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի
N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 279-Ն
ՀՐԱՄԱՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2014 թվականի ապրիլի 4-ի «Հարկային մարմնի կողմից հավաքագրվող հարկատեսակների և այլ պարտադիր վճարների հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման համակարգի ներդրման ժամանակացույցը հաստատելու մասին» N 8-Ն հրամանով հաստատված հավելվածի 9-րդ սյունակում «2022» թիվը փոխարինել «2023» թվով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ |
Դ. ՊՈՂՈՍՅԱՆ |
| |
|
|
2021 թվականի դեկտեմբերի 22
ք. Ստեփանակերտ |
|