ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
դեկտեմբերի 16-ին |
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-76 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին կետում, 20-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունում և 3-րդ կետում «Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետում և 15-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետում «Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում «2022» թիվը փոխարինել «2026» թվով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. դեկտեմբերի 24
Ստեփանակերտ
ՀՕ-145-Ն |
|