ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
դեկտեմբերի 16-ին |
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-5 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Նման հաղորդումների ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ և ռադիոյով օրվա եթերաժամի 20 տոկոսը:»:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով.
2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Խորհրդի անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են հասարակական հիմունքներով:».
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ամենօրյա գործունեության և» բառերը հանել:
Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի «ա» կետի «և նրա աշխատակազմի» բառերը հանել.
2) 2-րդ մասը և 3-րդ մասի «բ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի «` առանձին տողով նշելով Խորհրդին, Հանրային հեռուստաընկերությանը և Հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումարները,» բառերը հանել:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հոդված 8. Հասարակական հիմունքներով գործող խորհուրդն իր լիազորությունները ստանձնում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
Հոդված 9. Հասարակական հիմունքներով գործող խորհրդի լիազորությունների ստանձնումից հետո խորհրդի աշխատակազմի աշխատողները համարվում են Արցախի Հանրապետության «Հանրային հեռուստառադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության աշխատողներ:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. դեկտեմբերի 24
Ստեփանակերտ
ՀՕ-146-Ն |
|