ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 23 դեկտեմբերի 2021թ. |
N 1429-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001
ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 222 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 22-ի «Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին տրվող դրամական աջակցության չափերը և դրամական աջակցություն տալու կարգը սահմանելու մասին» N 222 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման 1-ին կետի երրորդ պարբերությունում «առաջնակի» բառը փոխարինել «զինվորական ծառայության հետ պատճառական կապով առաջին անգամ սահմանված» բառերով.
2) որոշմամբ սահմանված հավելվածի՝
ա. 2-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների (այսուհետ՝ գործակալություն)» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության տարածքային բաժինների (այսուհետ՝ բաժին)» բառերով,
բ. 3-րդ կետում «գործակալություն» բառը փոխարինել «բաժին» բառով, իսկ 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին ենթակետ.
«2.1) «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ «Արցախբանկ» ՓԲԸ) իր անվամբ բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրն ու պատճենը.»,
գ. 7-րդ կետում «գործակալություն» բառը փոխարինել «բաժին» բառով, իսկ 1-ին ենթակետի «2-րդ» բառը՝ «2-րդ, 2.1-ին» բառերով,
դ. 8-11-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«8. Գրավոր դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ընդունելուց հետո բաժինն եռօրյա ժամկետում ստուգում է դրամական աջակցություն նշանակելու հիմքերը և ընդունում դրամական աջակցություն նշանակելու կամ դրամական աջակցություն նշանակելը մերժելու որոշում, որը ձևակերպվում է բաժնի պետի կարգադրությամբ։
9. Դրամական աջակցություն նշանակելը մերժելու մասին բաժնի որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով։
10. Դրամական աջակցություն նշանակելը մերժելու դեպքում բաժինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմողին՝ նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը։
11. Դրամական աջակցությունը վճարվում է բաժնի կողմից դրամական աջակցություն նշանակելու մասին որոշման ընդունման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ում դիմողի անվամբ բացված հաշվին փոխանցելու միջոցով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 1-ին կետի 1-ին ենթակետի գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |