Համարը 
N 1438-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.12.28/36(456)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.12.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.12.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.12.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ
ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2021թ.

N 1438-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նույնականացման քարտի համարի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 1438-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. Նույնականացման քարտի համարը ձևավորվում է թվային ինը նիշերից:

2. Թվային ինը նիշերից վերջինը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշը ձևավորվում է ISO/IEC 7812-1 ստանդարտի հիման վրա:

3. Նույնականացման քարտերի համարներն սկսվում են 00000001 (ճշգրտող նիշ) և ավարտվում 99999399 (ճշգրտող նիշ) թվանշաններով:

4. 99999400 (ճշգրտող նիշ) - 99999999 (ճշգրտող նիշ) թվանշաններ պարունակող նույնականացման քարտերն օգտագործվում են որպես փորձնական նմուշներ և վավերական չեն:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ