Համարը 
ՀՕ-156-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.12.30/37(457)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.12.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.01.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2021 թվականի

դեկտեմբերի 23-ին

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-2 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի`

1) 2-րդ պարբերությունում «հատուկ փրկարարական ջոկատ» բառերը փոխարինել «արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում» բառերով.

2) 3-րդ պարբերությունում «հատուկ հրշեջ ջոկատ» բառերը փոխարինել «հրշեջ մաս» բառերով.

3) 4-րդ պարբերությունում «հրշեջ-փրկարարական ջոկատ» բառերը փոխարինել «հրշեջ-փրկարարական մաս» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում և 321-ին հոդվածի 1-ին մասում «միջազգային» բառից առաջ լրացնել «վավերացրած» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում «հրդեհաշիջման» բառից հետո լրացնել «, զենքի, չպայթած զինամթերքի և ռազմամթերքի հայտնաբերման, փոխադրման և վնասազերծման (ոչնչացման)» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի «գ» կետում «և հրդեհաշիջման» բառերը փոխարինել «, հրդեհաշիջման և զենքի, չպայթած զինամթերքի և ռազմամթերքի հայտնաբերման, փոխադրման և վնասազերծման (ոչնչացման)» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերում «և հրդեհաշիջման» բառերը փոխարինել «, հրդեհաշիջման և զենքի, չպայթած զինամթերքի և ռազմամթերքի հայտնաբերման, փոխադրման և վնասազերծման (ոչնչացման)» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի «դ» կետում «հրդեհաշիջման» բառից հետո լրացնել «, զենքի, չպայթած զինամթերքի և ռազմամթերքի հայտնաբերման, փոխադրման և վնասազերծման (ոչնչացման)» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասում «հրդեհաշիջման» բառից հետո լրացնել «, զենքի, չպայթած զինամթերքի և ռազմամթերքի հայտնաբերման, փոխադրման և վնասազերծման (ոչնչացման)» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում «այսուհետ`» բառը փոխարինել «այսուհետ նաև՝» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Հոդված 13.

Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերը և փրկարարական

ծառայության պաշտոնների անվանացանկը

 

1. Փրկարարական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ`

ա. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար.

2) փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ`

ա. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի տեղակալ,

բ. վարչության պետ, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի աշխատակազմի ղեկավար,

գ. առանձին բաժնի պետ.

3) փրկարարական ծառայության ավագ պաշտոններ`

ա. տարածքային (ներառյալ՝ Ստեփանակերտ քաղաքի) բաժնի պետ,

բ. վարչության պետի տեղակալ-բաժնի պետ, վարչության բաժնի պետ,

գ. բաժանմունքի պետ, տարածքային բաժնի (ներառյալ՝ Ստեփանակերտ քաղաքի) հրշեջ-փրկարարական մասի պետ, հրշեջ մասի պետ, տարածքային բաժնի բաժանմունքի պետ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար,

դ. ավագ սպա, ավագ տեսուչ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման խմբի հրամանատար, հրշեջ-փրկարարական մասի պահակախմբի պետ, հրշեջ-փրկարարական մասին կից ջոկի հրամանատար.

4) փրկարարական ծառայության միջին պաշտոններ`

ա. արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ջոկի հրամանատար,

բ. հրշեջ-փրկարարական մասի ջոկի հրամանատար,

գ. սպա, տեսուչ.

5) փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ`

ա. փրկարար,

բ. հրշեջ-փրկարար:

2. Փրկարարական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Արցախի Հանրապետության նախագահը:

3. Արցախի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների և փրկարարական ծառայության հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Արցախի Հանրապետության նախագահը:»:

 

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «լրանալուց հետո» բառերը փոխարինել «լրանալու օրը» բառերով, իսկ «փրկարար ծառայության» բառերից հետո լրացնել «կամ օտարերկրյա մասնագիտական» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-ին մաս.

«41. Կոչումը կրելու ժամկետը լրանալու օրը ծառայողներին ծառայության ընթացքում խրախուսման կարգով կարող է շնորհվել զբաղեցրած պաշտոնով նախատեսված կոչումից մեկ աստիճան բարձր կոչում՝ մինչև «փրկարարական ծառայության փոխգնդապետ» կոչումը ներառյալ:»:

 

Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում «գնդապետի և բարձրագույն կոչումով» բառերը փոխարինել «գլխավոր և բարձրագույն կոչումներով» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածում «վրա» բառից հետո լրացնել «, ոչ ուշ, քան ծառայողական քննության արդյունքների ամփոփումից հետո՝ 10 օրվա ընթացքում» բառերը:

 

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «(որակավորում)» բառից հետո լրացնել «կամ առնվազն մեկամսյա ուսումնական փորձաշրջան» բառերը:

 

Հոդված 14. Օրենքի 25-րդ հոդվածի`

1) «բ» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) «գ» կետում ««լեյտենանտ»» բառը փոխարինել «միջին» բառով.

3) «դ» կետում «ծառայությունից ազատվելու» բառերը փոխարինել «երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում «նախկին կոչումով պահեստազորում եղած ժամանակահատվածը» բառերը փոխարինել «տվյալ կոչումով նախկինում ծառայած ժամանակահատվածը» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում «Բարձրագույն» բառից հետո լրացնել «մասնագիտական» բառը:

 

Հոդված 17. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «Ես» բառը փոխարինել «Ես՝___________________» բառերով:

 (անուն, հայրանուն, ազգանուն)

 

Հոդված 18. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասից հանել «վարչությունների պետերին,» բառերը.

2) 5-րդ մասի 3-րդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

 «Անձնական գործում հաշվառվում են պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, կոչումների շնորհման, կրթության, ատեստավորումների և վերապատրաստումների, ծառայության ստաժի, կիրառված խրախուսանքների ու կարգապահական տույժերի, առողջական վիճակի, ընտանեկան դրության և ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկությունները:».

 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «6-րդ» մաս.

«6. Անձնական գործերի վարման կարգը հաստատվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:»:

 

Հոդված 19. Օրենքի 32-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության վարչության պետ և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի աշխատակազմի ղեկավար կարող են նշանակվել արտակարգ իրավիճակների պետական ծառայության այն ծառայողները, ովքեր նշանակման պահին զբաղեցնում են գլխավոր խմբի պաշտոն կամ վերջին երեք տարիներին ավագ խմբի պաշտոն:».

2) 4-րդ մասից հանել «վարչությունների պետերի,» բառերը.

3) 8-րդ մասում «Բարձրագույն» բառից հետո լրացնել «մասնագիտական» բառը.

4) 10-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Այս դեպքում քաղաքացիները նշանակվում են պաշտոնի` պահպանելով պահեստազորում ունեցած իրենց կոչումը և նրանց վճարվում է տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափ:».

5) 11-րդ մասում «հաստատություններում» բառից հետո լրացնել «կամ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում» բառերը.

6) 17-րդ մասի «ե» կետում «դադարելու» բառը փախարինել «դադարեցնելու» բառով:

 

Հոդված 20. Օրենքի 33-րդ հոդվածի՝

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասում «անձի» բառից հետո լրացնել «կամ անմիջական ղեկավարի» բառերը:

 

Հոդված 21. Օրենքի 34-րդ հրդվածի 1-ին և 3-րդ մասերում «Հայաստանի» բառից առաջ լրացնել «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում կամ» բառերը:

 

Հոդված 22. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) «ա» կետում «մանկավարժական» բառը փոխարինել «կրթական» բառով.

2) «է» կետում «գիտական,» բառից հետո լրացնել «կրթական,» բառը:

 

Հոդված 23. Օրենքի 40-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «Փրկարար ծառայության յուրաքանչյուր» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր» բառով:

2) 2-րդ մասում «Փրկարար ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «Ծառայողի» բառով:

 

Հոդված 24. Օրենքի 55-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «պլանի» բառը փոխարինել «գրաֆիկի» բառով.

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Հերթական արձակուրդից ծառայողին հետ կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ արձակուրդ տրամադրած պաշտոնատար անձի հրամանով: Նման դեպքում չօգտագործված արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում: Ծառայողի ցանկությամբ կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված ընթացիկ տարում չօգտագործված արձակուրդի օրերը միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:»:

 

Հոդված 25. Օրենքի 57-րդ հոդվածի`

1) 1-ին մասի «է» կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» կետ.

«ը) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը:»:

 

Հոդված 26. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փրկարար» բառերով:

 

Հոդված 27. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ժ) Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայության բարձրագույն ուսումնական հաստատության կուրսանտին ուսումնական հաստատությունից ազատելու կապակցությամբ.»:

 

Հոդված 28. Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է ծառայությունից, ապա ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:»:

 

Հոդված 29. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. դեկտեմբերի 28

Ստեփանակերտ

ՀՕ-156-Ն