ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» հունվարի 2007թ. |
N 37 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 256 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասին» թիվ 256 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման 1-ին կետում «225» թիվը փոխարինել «700» թվով.
բ) որոշման 2-րդ կետում «450 հազար» բառերը փոխարինել «1.400.000» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ գործողությունը տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից: