ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
30 դեկտեմբերի 2021թ. |
N 1504-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 34 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի «Ամենամսյա դրամական օգնության մասին» N 34 որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 14-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 6-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերում «9 400 դրամ» բառերը փոխարինել «11 500 ՀՀ դրամ» բառերով.
2) 7-րդ ենթակետում «3 000 դրամ» բառերը փոխարինել «3 700 ՀՀ դրամ» բառերով.
3) 8-րդ ենթակետում «11 000 դրամ» բառերը փոխարինել «13 500 ՀՀ դրամ» բառերով.
4) 10-րդ ենթակետում «6 500 դրամ» բառերը փոխարինել «8 000 ՀՀ դրամ» բառերով.
5) 14-րդ ենթակետում «3 900 դրամ» բառերը փոխարինել «4 800 ՀՀ դրամ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |