Համարը 
N 1509-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.12.30/37(457)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.12.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 828-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2021թ.

N 1509-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 828-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Ամենամսյա դրամական օժանդակություն սահմանելու մասին» N 828-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 2-րդ կետում «15 000 դրամ» բառերը փոխարինել «50 000 ՀՀ դրամ» բառերով.

2) որոշման 3-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման 5-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերով.

4) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝

ա. 3-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության համապատասխան տարածքային գործակալության (այսուհետ՝ գործակալություն)» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության համապատասխան տարածքային բաժնի (այսուհետ՝ տարածքային բաժին)» բառերով,

բ. 4-րդ, 8-րդ, 12-րդ, 15-րդ, 16-րդ կետերում «գործակալություն» բառը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային բաժին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

գ. 8-րդ կետից հանել «, որը հաշվառվում է դրամական օժանդակության գործերի հաշվառման մատյանում» բառերը,

դ. 13-րդ կետում «Գործակալության» բառը փոխարինել «Տարածքային բաժնի» բառերով,

ե. 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի՝

ա. «գործակալություն» բառը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային բաժին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

բ. «Գործակալության աշխատակից» բառերը փոխարինել «Տարածքային բաժնի աշխատակից» բառերով.

6) որոշմամբ հաստատված թիվ 3 և թիվ 5 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել.

7) որոշմամբ հաստատված թիվ 4 հավելվածի՝

ա. «գործակալություն» բառը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային բաժին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

բ. «Գործակալության պետ» բառերը փոխարինել «Տարածքային բաժնի պետ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ