Համարը 
N 25-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.12.30/37(457)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
27.12.2021
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 12 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2021 թվականի դեկտեմբերի 27-ի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 12 ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 25-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի մարտի 1-ի «Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 12 որոշմամբ հաստատված հավելված թիվ 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

 

 

Մ. ՄԻՆԱՍՅԱՆ

        

2021 թվականի դեկտեմբերի 27

ք.Ստեփանակերտ

    

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

Վիճակագրության պետական խորհրդի

2021 թվականի դեկտեմբերի 27-ի

N 25-Ն որոշման

 

 

«Հավելված թիվ 2

ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի

2004թ. մարտի 1-ի թիվ 12 որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի

 

I. Բաժիններ

 

1. Իրական հատվածի տնտեսության վիճակագրության բաժին

2. Սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժին

3. Մակրոտնտեսական ցուցանիշների, ազգային հաշիվների և ֆինանսների վիճակագրության բաժին

4. Վճարային հաշվեկշռի, արտաքին առևտրի և գների վիճակագրության բաժին

5. Անձնակազմի կառավարման, իրավաբանական և մեթոդոլոգիայի բաժին

6. Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին

7. Ծրագրերի համակարգման բաժին

8. Տարածքային բաժինների աշխատանքների համակարգման բաժին

9. Հաշվապահական հաշվառման բաժին

10. Հետազոտությունների և ուսումնասիրությունների բաժին

 

II. Տարածքային բաժիններ

 

1. Ստեփանակերտ քաղաքի բաժին

2. Ասկերանի շրջանային բաժին

3. Հադրութի շրջանային բաժին*

4. Մարտակերտի շրջանային բաժին

5. Մարտունու շրջանային բաժին

6. Շահումյանի շրջանային բաժին*

7. Շուշիի շրջանային բաժին*

8. Քաշաթաղի շրջանային բաժին*

 

 __________________________

* գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է»: