ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2021 թվականի դեկտեմբերի 30-ի
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ
ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 201-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել հարկադիր կատարումն ապահովող ծառայության առաջատար խմբի պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի հունվարի 17-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության առաջատար խմբի պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» N 11-Ն հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| |
ԺԻՐԱՅՐ ՄԻՐԶՈՅԱՆ |
| |
|
|
2021 թվականի դեկտեմբերի 30
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարի
2021 թվականի դեկտեմբերի 30-ի
N 201-Ն հրամանի |
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ
ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
|
Պաշտոնի
Խումբը |
Հարկադիր կատարումն ապահովող
ծառայության պաշտոնը |
Առաջատար խմբին
հավասարեցված պաշտոնը |
|
Առաջատար |
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավագ հարկադիր կատարող |
Արցախի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի օգնական |