ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» հունվարի 2007թ. |
N 45 |
ք.Ստեփանակերտ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ, ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «ԼՂՀ փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով` ԼՂՀ կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) Փրկարարական ծառայության համազգեստի ձևը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Փրկարարական ծառայության համազգեստի տրման կարգը և օգտագործման ժամկետները` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2007թ. հունվարի «30»-ի
թիվ 45 որոշման |
ՁԵՎ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտով սահմանվում է ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների համազգեստի ձևը:
II. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
2.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` մուգ կապույտ գույնի
Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով, առջևի կենտրոնական մասում ամրացված է 30x30մմ կոկարդ` ԼՂՀ փրկարար ծառայության խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է ԼՂՀ զինանշանը:
2.2. Կիտել` կիսաբրդյա
Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն, ԼՂՀ զինանշանով կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով` և 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին: 2 ծոցագրպան, լանջափեշին ասեղնագործված տերևներով: Ուսանշանները` կարովի, արծաթագույն:
2.3. Բրդյա վերարկու
Մուգ կապույտ գույնի, հանովի կարակուլե օձիքով: Լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով ներքևի մասում և ձախ կրծաքավանդակին մեկ ներկարված գրպանով: Ուսանշանները` կարովի, արծաթագույն:
2.4. Տաբատ` կիսաբրդյա
Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպաններով, հետևի մասում` մեկ գրպան կափույրով: Կողքերին` 2 լայն 25մմ կարմիր և նարնջագույն գունաժապավեններ:
2.5. Վերնաշապիկ
Դեղին գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
2.6. Փողկապ
Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով և զինանշանով:
2.7. Գոտի
ԼՂՀ փրկարար ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող 30x50մմ մետաղյա ճարմանդով:
2.8. Կոշիկներ
Սև գույնի, բնական կաշվից:
2.9. Ձեռնոցներ
Սպիտակ գույնի:
III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
3.1. Գլխարկ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի
Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան, առջևի կենտրոնական մասում ամրացված է 30x30մմ կոկարդ` ԼՂՀ փրկարար ծառայության խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է ԼՂՀ զինանշանը:
3.2. Կիտել` կիսաբրդյա
Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն, 14մմ կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 վրադիր գրպան` կափույրներով կրծքավանդակին: 2 ծոցագրպան, լանջափեշին ասեղնագործված ԼՂՀ փրկարար ծառայության խորհրդանիշով: Ուսանշանները` հանովի, արծաթագույն: Թևերի ներքևի մասում ասեղնագործված են անկյունաձև նարնջագույն և դեղին երիզներ:
3.3. Ամառային կարճ կիսասեզոնային կիսաբաճկոն և տաբատ` մուգ կապույտ գույնի
Բամբակյա, ազատթող, ուսանշանները` հանովի, ծալովի օձիքով: Կոճկվում է շղթայով, որը երեսպատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի վրադիր թեք գրպաններ են, առանց կափույրի: Երկարաթև, թևերի ներքևի մասում 3 սմ լայնությամբ երիզ է, որը ամրացվում է կոճակով:
Տաբատը` ազատթող փողքերով, 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:
3.4. Տաբատ կիսաբրդյա մուգ կապույտ գույնի եզրագծերով
Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան կափույրով:
3.5. Վերնաշապիկ` կարճաթև, սպիտակ գույնի
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` կարճ, ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:
3.6. Վերնաշապիկ` երկարաթև, դեղին գույնի, հանովի ուսանշաններով
Դեղին բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան, ուղիղ գոտիով: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար, ուսերին տեղադրված են ուսանշադիրների ամրակներ:
3.7. Փողկապ
Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով, ԼՂՀ փրկարար ծառայության խորհրդանիշով:
3.8. Կաշեգոտի
50մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:
3.9. Ականջակալներով գլխարկ՝ ոչխարի մորթուց
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի արծաթագույն մորթուց: Ականջակալները գլխավերևում ամրացվում են 2 ոսկեգույն կոճակներով: Թասակը` 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է ԼՂՀ փրկարար ծառայության խորհրդանիշը:
3.10. Կիսավերարկու` ձմեռային
Բրդյա, մուգ կապույտ գույնի, լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով` ներքևի մասում և ձախ կրծաքավանդակին մեկ ներկարված գրպանով: Ուսանշանները` հանովի, արծաթագույն: Թևերի ներքևի մասում, կենտրոնում ուղղաձիգ շարված 3 կոճակ:
3.11. Շարֆ` կապույտ գույնի
Կապույտ կիսաբրդյա կտոր` 125սմx24սմ չափսի:
3.12. Կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից:
3.13. Կիսաճտքավոր կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:
3.14. Երկարաճիտք կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով:
3.15. Ձմեռային ամենօրյա երկարաթև սվիտեր
Մուգ կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` ոսկեգույն կոճակով: Աջ կրծքավանդակին ասեղնագործված են «ԼՂՀ փրկարար ծառայություն» բառերը: Օձիքը` սրտաձև կամ շրջանաձև բացվածքով:
3.16. Ձմեռային ամենօրյա կարճաթև սվիտեր
Մուգ կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում ոսկեգույն կոճակով: Աջ կրծքավանդակին ասեղնագործված են «ԼՂՀ փրկարար ծառայություն» բառերը: Օձիքը` շրջանաձև բացվածքով:
3.17. Գլխարկ
Մորթե մուգ կապույտ գույնի:
3.18. Օձիք
Արհեստական մորթուց մուգ կապույտ գույնի (հանովի):
3.19. Ձեռնոց` սև գույնի
Հնգամատ, խիտ բրդյա գործվածքից:
3.20. Կարճ կիսասեզոնային բաճկոն և տաբատ` մուգ կապույտ գույնի
Կիսաբրդյա, ուղիղ գոտիով, ուսանշանները` հանովի, ծալովի օձիքով: Օձիքի առաջամասում երկկողմանի պատկերված է ԼՂՀ փրկարար ծառայության խորհրդանիշը: Կոճկվում է շղթայով, որը երեսպատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններ են, առանց կափույրի:
3.21. Վերարկու` ձմեռային
Բրդյա, մուգ կապույտ գույնի, լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով` ներքևի մասում 2 ներկարված գրպանով: Ուսանշանները` հանովի, արծաթագույն, ազատթող: Երկշերտ օձիքով: Գոտիով:
3.22. Վերնաշապիկ` կարճաթև, տոնական
Սպիտակ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ: Ուսերից մինչև գոտին կենտրոնական մասում կարված է 1սմ լայնությամբ կարմիր ժապավեն:
3.23. Վերնաշապիկ` երկարաթև, տոնական
Սպիտակ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ: Ուսերից մինչև գոտին և թևերին կենտրոնական մասում կարված է 1սմ լայնությամբ կարմիր ժապավեն:
IV. ԿԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
4.1. Կիտել` ամենօրյա, ուսանշաններով և կիսաշրջազգեստ
Մուգ կապույտ կտորից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` ծալովի, թևքերը` երկկտոր, ուսանշանները` հանովի: Թևերի ներքևի մասում ասեղնագործված են անկյունաձև նարնջագույն և դեղին երիզներ: Կիսաշրջազգեստը` պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:
4.2. Գլխարկ` ամենօրյա
Մուգ կապույտ գույնի, տաք ներդիրներով:
4.3. Վերարկու` ձմեռային
Մահուդից, տաք ներդիրներով, երկարությունը` գետնից 29սմ բարձր, 3 կոճակով, ուսանշանները` հանովի: Գրպանները ներկարված: Թիկունքամասը կենտրոնակարով, բաց դարձածալով, ռելեֆակարերով, որոնք գոտկամասում միացված են գոտիով:
4.4 .Կիտել` տոնական ուսանշաններով
Մուգ կապույտ կտորից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` ծալովի, թևքերը` երկկտոր: Թևերի ներքևի մասում ասեղնագործված են անկյունաձև նարնջագույն և դեղին երիզներ:
4.5. Վերնաշապիկ` կարճաթև , սպիտակ գույնի
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` կարճ, ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:
4.6. Վերնաշապիկ` երկարաթև, դեղին գույնի, հանովի ուսանշաններով
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան, ուղիղ գոտիով: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար, ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:
4.7. Կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից:
4.8. Կիսաճտքավոր կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:
4.9. Երկարաճիտք կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով:
V. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
5.1. Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն` կիսաերկար
Երկարաթև, մուգ կապույտ գույնի, ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար: Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ: Թիկունքին կարված է մեծ գրպան` կափույրով: Թիկունքին ԼՂՀ փրկարար ծառայության խորհրդանիշն է: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկամասում` կափույրով գրպան: Հետևի մասում ներկարված են 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:
5.2. Փրկարարի տաբատ-բաճկոն` կարճ
Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: Կրծքամասը և թիկունքը դեղին գույնի է, որի ներքևի եզրին կարված է 2 սմ լայնությամբ լուսարձակող սպիտակ ժապավեն: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված են 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:
5.3. Փրկարարի թիկնոց` ներդիրով
Հատուկ պաշտպանիչ աշխատանքային հագուստ է` վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ) էլաստիկ: Բաղկացած է տաբատից և կիսաբաճկոնից՝ ներս ընկած թաքնված գրպաններով, վերևից ներքև ձգվող լուսարձակող ժապավեններով, 2 շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, օդափոխիչ հատուկ անցքերով:
5.4. Փրկարարի կիսակոմբինիզոն
Տաք ներդիրով: Կիսակոմբինիզոնն ունի դեպի առաջ թեքված շղթայով փակվող գրպաններ, ունի լուսարձակող մանժետներ, լրացուցիչ ներս մտնող ռեզինե գրկող ներդիր:
5.5. Փրկարարի ձմեռային գլխարկներ (կեպկաներ)
Էլաստիկ, կիսաբրդյա նյութերից, արհեստական և բնական մորթիներով պատված ականջակալներով:
5.6. Փրկարարի ձմեռային կոշիկներ
Պատրաստված բարձրորակ կաշվից, ինչպես տաք ներդիրով, այնպես էլ կիսասեզոնային:
5.7. Փրկարարի ձմեռային համազգեստ
Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 2 կողային վեր բարձրացող գրպանով, կրծքամասում 2 գրպանով: Երկկողմանի շղթայով, օձիքն ուղղաձիգ դեպի վերև: Օձիքի մասում պաշտպանիչ կարմիր շղթայով կոճկվող կտոր է: Թևերը լայն մանժետներով:
5.8. Փրկարարի ժիլետ` առանց թևերի
Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար: Թիկունքին լուսարձակող ժապավեններով:
5.9. Մայկա
Բամբակե կտորից` կապույտ գույնի:
5.10. Վերնաշապիկ` երկարաթև
Բամբակե կտորից` կապույտ գույնի: Թիկունքին և կրծքամասում լուսարձակող ժապավեններով:
5.11. Հրշեջ-փրկարարի ամենօրյա համազգեստ` կապույտ գույնի
Կարմիր կափույրով 2 կրծքամասի գրպաններով, որոնք ամրացվում են 2 կոճակով: Օձիքը` ծալովի, կարմիր գույնի: Թևերը` մանժետով:
5.12. Տաբատ
2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով, 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված են 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2սմ սպիտակ լուսարձակող ժապավեններով:
5.13. Հրշեջ-փրկարարի մայկա
Բամբակե կտորից` կապույտ գույնի:
5.14. Հրշեջ-փրկարարի վերնաշապիկ` երկարաթև
Բամբակե կտորից` կապույտ գույնի: Թիկունքին և կրծքամասում լուսարձակող ժապավեններով:
5.15. Կեպի
Կարմիր գույնի, կապույտ գլխարկահովհարից: Գլխարկի վերևի մասում սպիտակ 2սմ լուսարձակող ժապավենով:
VI. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ (ՊԱՇՏՊԱՆԻՉ) ՀԱՄԱԶԳԵՍՏ
6.1. Ժիլետ` հրակայուն, ջրակայուն
Սև գույնի, երկկողմանի շղթայով, ուսերից դեպի գոտկատեղ և կոնքամասով 2սմ լայնությամբ լուսարձակող ժապավեններով: Օձիքը` ուղղաձիգ դեպի վեր լուսարձակող ժապավենով: Թիկունքում ասղենագործված են «ԼՂՀ փրկարար ծառայություն» բառերը:
6.2. Ազատթող տաբատ` հրակայուն
Ներքևի մասում 2 սմ լայնությամբ լուսարձակող ժապավեններով: 2 կողային ներկարված գրպանով:
6.3. Բաճկոն` սև գույնի, հրակայուն
Երկկողմանի շղթայով, 2 շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, գոտկատեղում և թևամասում` զուգահեռ, 10սմ հեռավորությամբ, 2 լուսարձակող ժապավենով, կողային, դեպի վեր բարձրացող գրպաններով:
6.4. Կարճաթև մայկա
Կապույտ գույնի, բամբակյա:
Փրկարարի կիսաբաճկոն` կիսաերկար
Երկարաթև, մուգ կապույտ գույնի, ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, գրպաններով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար: Թևերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ:
6.6 . Փրկարարի կիսաբաճկոն` կարճ
Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով:
VII. ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ
7.1. ԼՂՀ փրկարար ծառայության խորհրդանիշ
Արցախը խորհրդանշող, շրջանաձև մակերեսի վրա պատկերված «Մենք ենք մեր սարերը» քանդակի ուրվագիծն է քաղաքացիական պաշտպանությունը և փրկարարությունը խորհրդանշող նշանը` դարչնագույն երկիրն է` մակերեսի վրա դաջված կապույտ ջուր հիշեցնող հավասարակողմ եռանկյունով, մեջտեղում հատվող` եռագույն դրոշը` հաջորդական գույներով (կարմիր, կապույտ, նարնջագույն): Շրջանի մակերեսը երիզված է 3մմ լայնությամբ փրկարարական ոսկեգույն պարանով: Մեծ շրջանի արծաթագույն մակերեսի վրա, մուգ կապույտ գույնով կամարաձև 10 տառատեսակով գրված է ԼՂՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, իսկ հակադիր կողմում` անգլերեն թարգմանությունը` NKR RESCUE SERVICE (նկար 1):
7.2. Թևքի տարբերանշան
Փրկարարական ծառայության միասնական տարբերանշանը` վահանաձև, խորհրդանշում է ԼՂՀ փրկարար ծառայությունը: Վերին մասում 12 տառատեսակով ասեղնագործված են ԼՂՀ և անգլերեն թարգմանությամբ` NKR բառերը: Ստորոտում կամարաձև, 10 տառատեսակով ասեղնագործված են ԼՂՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ և անգլերեն թարգմանությունը` NKR RESCUE SERVICE (նկար 2): Կարվում է ձախ թևքի վրա:
Փրկարարի տարբերանշանը վահանաձև է, հենքի հիմքում հին հայկական «Ութաթև աստղ», որը կառուցվում է 2 խորանարդի (մեծ և փոքր) հատումից: Ութաթև աստղի կենտրոնում տեղավորված է քաղաքացիական պաշտպանությունը խորհրդանշող եռանկյունաձև տարբերանշանը: Հրշեջի տարբերանշանը` հրշեջի սաղավարտ, որի կենտրոնում իրար հատվող խաչաձև, դրոշի բռնակ հիշեցնող հրդեհամարման մետաղյա փողորակներով: Տարբերանշանները փակցվում են համազգեստի օձիքի դիմային մասում (նկար 3):
Թևքի տարբերանշանները կրում են ձախ թևքի արտաքին կողմից, ձմեռային (կիսասեզոնային) վերարկուների, կիսասեզոնային բաճկոնների, կիտելների, բրդե ժակետների և բաճկոնների` թևքի վերևի կետից մինչև նշանը` 90 մմ տարածությամբ:
7.3. Ուսանշաններ (նկար 4)
Փրկարարական ծառայության գեներալների ուսանշանների ստորին հատվածից դեպի վեր բարձրանում են ոսկեգույն թելով գործված ուղղանկյունաձև դափնիներ: Համազգեստի օձիքի դիմային մասում ասեղնագործվում են անկյունաձև դափնու տերևներ, կենտրոնում 22մմ տրամագծով աստղով, գեներալ-մայորի համար` 1 աստղ:
Համապատասխան պաշտոնյաների արծաթագույն ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են ոսկեգույն անկյունակային ժապավեններ (գնդապետ, փոխգնդապետ, մայոր, կապիտան, լեյտենանտներ)՝ երիզված կապույտ թելով, քանակով և 3մմ հաստությամբ կապույտ երկայնակի ժապավեններ` ըստ կոչման:
Փրկարարական ծառայության ենթասպաների ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են 30 աստիճան թեքությամբ ոսկեգույն ժապավեններ՝ երիզված կապույտ թելով:
|
Փրկարարական ծառայության կոչումը |
Ոսկեգույն անկյունային ժապավենի հաստությունը
/մմ/ |
Ոսկեգույն անկյունային ժապավենի քանակը
/հատ/ |
Արտաքին կապույտ երիզի հաստությունը
/մմ/ |
Անկյունային ժապավենների միջև հեռա-վորությունը
/մմ/ |
Ուսանիշի վերին կենտրոնական եզրից մինչև կոճակն ընկած տարածությունը
/մմ/ |
|
Գնդապետ |
5 |
3 |
2 |
2 |
7 |
|
Փոխգնդապետ |
5 |
2 |
2 |
2 |
7 |
|
Մայոր |
5 |
1 |
2 |
2 |
7 |
|
Կապիտան |
3 |
4 |
3 |
1 |
7 |
|
Ավագ լեյտենանտ |
3 |
3 |
3 |
1 |
7 |
|
Լեյտանանտ |
3 |
2 |
3 |
1 |
7 |
|
Կրտսեր լեյտանանտ |
3 |
1 |
3 |
- |
7 |
|
Ավագ ենթասպա |
2 |
2 |
2 |
3 |
7 |
|
Ենթասպա |
2 |
1 |
2 |
- |
7 |
Փրկարարական ծառայության «Ավագ սերժանտ», «Սերժանտ», «Կրտսեր սերժանտ» և «Շարքային» կոչումներ ունեցող ծառայողների ուսանշանների վրա կարվում են ոսկեգույն ժապավեններ:
|
Փրկարարական ծառայության կոչումը |
Ուսանշանների վրայի 3մմ ժապավենների քանակը |
Ուսանշանների երկարությամբ ժապավենների միջև ընկած տարածությունը /մմ/ |
Ուսանշանների ստորին եզրից մինչև ժապավենն ընկած տարածությունը /մմ/ |
|
Ավագ սերժանտ |
3 |
2 |
25 |
|
Սերժանտ |
2 |
2 |
25 |
|
Կրտսեր սերժանտ |
1 |
- |
25 |
|
Շարքային |
- |
- |
- |
Փրկարարական ծառայության ուսանշանների երկարությունը 60մմ է:
VIII. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐՆԵՐԸ
9.1. Սույն գլխում տրվում են փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի նկարները:
-2007-page134.JPG)
-2007-page135.JPG)
-2007-page136.JPG)
-2007-page136.1.JPG)
-2007-page137.JPG)
-2007-page138.JPG)
-2007-page139.JPG)
-2007-page140.JPG)
-2007-page141.JPG)
-2007-page142.JPG)
-2007-page143.JPG)
-2007-page144.JPG)
-2007-page145.JPG)
-2007-page146.JPG)
-2007-page147.JPG)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2007թ. հունվարի «30»-ի
թիվ 45 որոշման |
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտով կանոնակարգվում է փրկարարական ծառայողներին համազգեստի տրման կարգը և համազգեստի օգտագործման ժամկետները:
ՆՈՐՄԱ 1.
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
|
N/N
Ը/Կ |
Անվանումը |
Քանակը` մեկ
մարդու համար /հատ/ |
Կրելու ժամկետը /տարի/ |
| |
Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ |
1 |
3 |
| |
Կիտել` կիսաբրդյա |
1 |
3 |
| |
Վերարկու` բրդյա |
1 |
4 |
| |
Տաբատ` կիսաբրդյա |
1 |
3 |
| |
Վերնաշապիկ |
1 |
2 |
| |
Փողկապ |
1 |
5 |
| |
Գոտի |
1 |
5 |
| |
Կոշիկ |
1զույգ |
2 |
| |
Ձեռնոց |
1 |
3 |
Թույլատրվում է`
Կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:
ՆՈՐՄԱ 2.
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
|
N/N Ը/Կ |
Անվանումը |
Քանակը մեկ
մարդու համար /հատ/ |
Կրելու ժամկետը /տարի/ |
| |
Գլխարկ` կիսաբրդյա |
1 |
3 |
| |
Կիտել` կիսաբրդյա |
1 |
3 |
| |
Ամառային կարճ կիսասեզոնային կիսաբաճկոն և տաբատ |
1լրակազմ |
3 |
| |
Տաբատ` կիսաբրդյա, մուգ կապույտ
գույնի եզրագծերով |
1 |
3 |
| |
Վերնաշապիկ` կարճաթև |
1 |
1.5 |
| |
Վերնաշապիկ` երկարաթև, հանովի ուսանշաններով |
1 |
1 |
| |
Փողկապ |
1 |
1.5 |
| |
Կաշեգոտի |
1 |
5 |
| |
Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց |
1 |
5 |
| |
Կիսավերարկու` ձմեռային |
1 |
4 |
| |
Շարֆ` կապույտ գույնի |
3 |
4 |
| |
Կոշիկ |
1զույգ |
2 |
| |
Կիսաճտքավոր կոշիկ |
2զույգ |
2 |
| |
Երկարաճիտք կոշիկ |
1զույգ |
2 |
| |
Ձմեռային ամենօրյա երկարաթև սվիտեր |
1 |
4 |
| |
Ձմեռային ամենօրյա կարճաթև սվիտեր |
1 |
4 |
| |
Գլխարկ` մորթե |
1 |
5 |
| |
Օձիք հանովի` արհեստական մորթուց |
1 |
5 |
| |
Ձեռնոց` բրդյա |
1զույգ |
3 |
| |
Կարճ կիսասեզոնային բաճկոն և տաբատ |
1զույգ |
3 |
| |
Վերարկու` ձմեռային |
1 |
4 |
| |
Վերնաշապիկ` կարճաթև, տոնական |
1 |
5 |
| |
Վերնաշապիկ` երկարաթև, տոնական |
1 |
5 |
Թույլատրվում է`
Կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը.
Կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը.
ՆՈՐՄԱ 3.
ԿԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
|
N/N Ը/Կ |
Անվանումը |
Քանակը` մեկ
մարդու համար /հատ/ |
Կրելու ժամկետը
/տարի/ |
| |
Կիտել ամենօրյա` ուսանշաններով և կիսաշրջազգեստ |
1 լրակազմ |
2 |
| |
Գլխարկ` ամենօրյա |
1 |
2 |
| |
Վերարկու` ձմեռային |
1 |
4 |
| |
Կիտել` տոնական ուսանշաններով և կիսաշրջազգեստ |
1 լրակազմ |
5 |
| |
Վերնաշապիկ` կարճաթև |
1 |
2 |
| |
Վերնաշապիկ` երկարաթև |
1 |
2 |
| |
Կոշիկ |
1զույգ |
3 |
| |
Կիսաճտքավոր կոշիկ |
1զույգ |
2 |
| |
Երկարաճիտք կոշիկ |
1 |
2 |
Թույլատրվում է`
Կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը.
Կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը.
ՆՈՐՄԱ 4.
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
|
N/N Ը/Կ |
Անվանումը |
Քանակը մեկ
մարդու համար /հատ/ |
Կրելու ժամկետը
/տարի/ |
| |
Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն կիսաերկար |
1 լրակազմ |
2 |
| |
Փրկարարի տաբատ-բաճկոն կարճ |
1 լրակազմ |
2 |
| |
Փրկարարի թիկնոց ներդիրով |
1 |
4 |
| |
Փրկարարի կիսակոմբինիզոն |
1 |
2 |
| |
Փրկարարի ձմեռային գլխարկներ (կեպկա) |
1 |
2 |
| |
Փրկարարի ձմեռային կոշիկներ |
1զույգ |
2 |
| |
Փրկարարի ձմեռային համազգեստ |
1 |
3 |
| |
Փրկարարի ժիլետ առանց թևերի |
1 |
3 |
| |
Մայկա |
1 |
8ամիս |
| |
Վերնաշապիկ` երկարաթև |
1 |
1տարի |
| |
Հրշեջ-փրկարարի ամենօրյա համազգեստ |
1 |
1 |
| |
Տաբատ |
1 |
1 |
| |
Հրշեջ-փրկարարի մայկա |
1 |
8ամիս |
| |
Հրշեջ-փրկարարի վերնաշապիկ երկարաթև |
1 |
2 |
| |
Կեպի |
1 |
3 |
ՆՈՐՄԱ 5.
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ /ՊԱՇՏՊԱՆԻՉ/ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
|
N/N
Ը/Կ |
Անվանումը |
Քանակը` մեկ
մարդու համար
/հատ/ |
Կրելու
ժամկետը
/տարի/ |
| |
ժիլետ` հրակայուն, ջրակայուն |
1 |
3 |
| |
Ազատթող տաբատ` հրակայուն |
1 |
3 |
| |
Բաճկոն` սև գույնի, հրակայուն |
1 |
4 |
| |
Կարճաթև մայկա |
1 |
1 |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |