Համարը 
N 46
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.02.14/08(49)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.01.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.01.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.04.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՄ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ (ԱՆՑԱԾ) ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» հունվարի 2007թ.

N 46

ք.Ստեփանակերտ

 

 ԼՂՀ փրկարար ծառայությունում կամ այլ պետական մարմիններում ծառայություն անցնող (անցած) և զինվորական կամ այլ հատուկ կոչում ունեցող քաղաքացիների կոչումների համապատասխանության կարգը սահմանելու մասին

 

«ԼՂՀ փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ԼՂՀ կառավարությունը որոշում է.

Սահմանել ԼՂՀ փրկարար ծառայությունում կամ այլ պետական մարմիններում ծառայություն անցնող (անցած) և զինվորական կամ այլ հատուկ կոչում ունեցող քաղաքացիների կոչումների համապատասխանության կարգը` համաձայն հավելվածի:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«30» հունվարի 2007թ.

 թիվ 46 որոշման

 

ԿԱՐԳ

 

ԼՂՀ փրկարար ծառայությունում կամ այլ պետական մարմիններում ծառայություն անցնող (անցած) և զինվորական կամ այլ հատուկ կոչում ունեցող քաղաքացիների կոչումների համապատասխանության

 

1. ԼՂՀ փրկարար ծառայությունում կամ այլ պետական մարմիններում ծառայություն անցնող (անցած) և զինվորական կամ այլ հատուկ կոչում ունեցող քաղաքացիների կոչումների համապատասխանությունը սահմանվում է համաձայն հետևյալ աղյուսակի`

 

Փրկարարական կոչումները

Զինված ուժերում շնորհված զինվորական կոչումները

ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում շնորհված զինվորական կոչումները

ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանությունում շնորհված կոչումները

Զինված ուժերի պահեստազորի կոչումները

Փրկարարական ծառայության գնդապետ

գնդապետ

գնդապետ

ոստիկանության գնդապետ

պահեստազորի գնդապետ

Փրկարարական ծառայության փոխգնդապետ

փոխգնդապետ

փոխգնդապետ

ոստիկանության փոխգնդապետ

պահեստազորի փոխգնդապետ

Փրկարարական ծառայության մայոր

մայոր

մայոր

ոստիկանության մայոր

պահեստազորի մայոր

Փրկարարական ծառայության կապիտան

կապիտան

կապիտան

ոստիկանության կապիտան

պահեստազորի կապիտան

Փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ

ավագ լեյտենանտ

ավագ լեյտենանտ

ոստիկանության ավագ լեյտենանտ

պահեստազորի ավագ լեյտենանտ

Փրկարարական ծառայության լեյտենանտ

լեյտենանտ

լեյտենանտ

ոստիկանության լեյտենանտ

պահեստազորի լեյտենանտ

Փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ

 

 

ոստիկանության կրտսեր լեյտենանտ

 

Փրկարարական ծառայության ավագ ենթասպա

ավագ ենթասպա

ավագ ենթասպա

ոստիկանության ավագ ենթասպա

պահեստազորի ավագ ենթասպա

Փրկարարական ծառայության ենթասպա

ենթասպա

ենթասպա

ոստիկանության ենթասպա

պահեստազորի ենթասպա

Փրկարարական ծառայության ավագ սերժանտ

ավագ, ավագ սերժանտ

 

ոստիկանության ավագ, ավագ սերժանտ

պահեստազորի ավագ, ավագ սերժանտ

Փրկարարական ծառայության սերժանտ

սերժանտ

 

ոստիկանության սերժանտ

պահեստազորի սերժանտ

Փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ

կրտսեր սերժանտ

 

ոստիկանության կրտսեր սերժանտ

պահեստազորի կրտսեր սերժանտ

Փրկարարական ծառայության շարքային

շարքային

 

 

պահեստազորի շարքային

 

2. Սույն կարգի 1-ին կետում նշված կոչումների համապատասխանությունը կիրառելի է միայն փրկարարական ծառայության անցնելու դեպքում:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան