ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆԿ-9-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-9-Ն կարգադրությամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) հավելվածը լրացնել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով՝
«Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնի անձնագիր N 19.2».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիների դիմումների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 54.2».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 54.3».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 84.2».
2) հավելվածից հանել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը՝
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և զանգերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 53».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 59»:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա 1-ին կետի 1-ին ենթակետի վերջին պարբերությունը՝ 2022 թվականի փետրվարի 22-ից:
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. հունվարի 31
Ստեփանակերտ
ՆԿ-2-Ն |
|