Համարը 
N 3-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.02.04/02(459)
Ընդունման վայրը 
Ընդունող մարմինը 
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
27.01.2022
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.01.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.03.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 1-ից

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 55Ն ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 61Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2022 թվականի հունվարի 27-ի

 

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 55Ն ԵՎ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 61Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ

ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 3-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 16-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 30-ի «Արցախի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 26-ի Թիվ 23Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1-Ն որոշումը, Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 26-ի N 53-Ն որոշումը և հաշվի առնելով «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության 2022 թվականի հունվարի 24-ի հայտը` Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները`

1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 42 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 44,5 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված սպառողների` 50,5 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) 6(10) կՎ լարմամբ սնվող ջերմոցային տնտեսությունների, մշակող արդյունաբերության ոլորտում հացի ու կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար՝ 46,0 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

5) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների համար, բացառությամբ սույն կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված սպառողների`

ա. ցերեկային սակագին` 53 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 48 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

6) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (բնակչության) համար`

ա. ցերեկային սակագին` 49 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 44 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

7) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող ջերմոցային տնտեսությունների, մշակող արդյունաբերության ոլորտում հացի ու կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար՝

ա. ցերեկային սակագին` 49 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 44 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Սույն որոշման 1-ին կետի 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի առկայության դեպքում և գործում են`

1) ժամը 22.00-ից մինչև ժամը 06.00-ն` յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ն.

2) ժամը 23.00-ից մինչև ժամը 07.00-ն` յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ն:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի ««Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 11-ի N34Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 55Ն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2015 թվականի նոյեմբերի 25-ի ««Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին» N 61Ն որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ.ԳՐԻԳՈՐՅԱՆ