Համարը 
N 1521-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.12.30/37(457)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.12.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.12.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 
31.12.2021

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հուլիսի 30-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի
N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2021թ.

N 1521-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 19-ի «Պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի N 709 և 2009 թվականի հունվարի 29-ի N 33-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում «ԱՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժին.

 

«

 

ԱՀ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

 

44.1

Կապիտալ շինարարության վարչության պետ

5.71

44.2

Կապիտալ շինարարության վարչության բաժնի պետ

4.70

44.3

Կապիտալ շինարարության վարչության գլխավոր մասնագետ

3.21

44.4

Կապիտալ շինարարության վարչության առաջատար մասնագետ

2.75

44.5

Կապիտալ շինարարության վարչության առաջին կարգի մասնագետ

2.02

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հուլիսի 30-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ