ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի թիվ 288 որոշման մեջ լրացում կատարելու մասին
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (2002թ. ապրիլի 30-ի ՀՕ-202) 28-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 288 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման «ա» կետով հաստատված` զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարը կամ սոցիալական քարտի համարը:»: