Համարը 
N 1425-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.12.30/37(457)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.12.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.12.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.12.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի
N 24-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2021թ.

N 1425-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ

1-Ի N 24-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 1-ի «Հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման համար Արցախի Հանրապետության քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 26-ի N 101 ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 889-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 24-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 70-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«70. Հիմնադրամի կողմից կարող է սուբսիդավորվել նաև սույն կարգով պետական ֆինանսական աջակցության իրավունք ունեցող քաղաքացու՝ ֆինանսավարկային կազմակերպությունից բնակելի տարածքի գնման, վերանորոգման նպատակով ստացված հիփոթեքային վարկը, եթե առուվաճառքի գործարքի և վերանորոգման պայմաններն ու համապատասխան վարկային պայմանագրի դրույթները համապատասխանում են պետական ֆինանսական աջակցություն ստանալու՝ սույն կարգով սահմանված պայմաններին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ