ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-107-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` որոշում եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի սահմանումից բխող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-107-Ն հրամանագրով հաստատված՝
1) N 1 հավելվածի`
ա) 14-րդ կետի 1-ին ենթակետի, 18-րդ և 39-րդ կետերի «Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը,» բառերը, 17-րդ կետի 3-րդ ենթակետի «Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին,» բառերը և 5-րդ գլխի «ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ,» բառերը հանել,
բ) 19-րդ կետի 8.1-ին ենթակետը, 32.1-ին և 47.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) N 2 հավելվածի 13.1-ին և 19.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. փետրվարի 9
Ստեփանակերտ
ՆՀ-349-Ն |
|