Համարը 
ՆՀ-350-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.02.09/03(460)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
09.02.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
09.02.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.02.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի
ՆՀ-108-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-108-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` որոշում եմ.

 

1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված հավելվածի`

1) 26-րդ կետում «Նախագահի վերահսկողական ծառայությունը» բառերը փոխարինել «պետական վերահսկողական ծառայությունը» բառերով.

2) 105-րդ կետի 4.1-ին ենթակետում՝

ա. «Արցախի Հանրապետության» բառերից հետո լրացնել «պետական վերահսկողական ծառայության պետին,» բառերը,

բ. «կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին,» բառերից հետո լրացնել «նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահին,» բառերը։

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

   

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

2022թ. փետրվարի 9

Ստեփանակերտ

ՆՀ-350-Ն