ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ 211 ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ԹԻՎ 181 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 20-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 211 որոշման 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում ծառայության անցկացման վայրում մշտական բնակելի տարածություն չունեցող զինծառայողներին (բացի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներից) և նրա հետ բնակվող ընտանիքի անդամներին բնակելի տարածության վարձակալության համար ամսական վճարել դրամական փոխհատուցում՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան՝
|
Բնակավայր |
Ընտանիքի անդամների թիվը |
|
|
մինչև 4 անդամ |
4 և ավելի անդամ |
|
|
Ստեփանակերտ քաղաքում |
20000 |
30000 |
|
|
Շրջկենտրոններում |
15000 |
20000 |
|
|
Այլ բնակավայրերում |
12000 |
18000 |
»: |
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի «Ոստիկանության ծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգն ու չափը սահմանելու մասին» թիվ 181 որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված ոստիկանության ծառայողին այլ վայր ծառայության փոխադրմամբ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան՝
|
Բնակավայր |
Ընտանիքի անդամների թիվը |
|
|
մինչև 4 անդամ |
4 և ավելի անդամ |
|
|
Ստեփանակերտ քաղաքում |
660 |
1000 |
|
|
Շրջկենտրոններում |
500 |
660 |
|
|
Այլ բնակավայրերում |
400 |
600 |
»: |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |