Համարը 
ՀՕ-55
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.03.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.04.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.04.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.11.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «համակարգի» բառից հետո ավելացնել.

«Ստեփանակերտ քաղաքի և շրջանների մասնագիտացված ռազմականացված հրշեջ կազմավորումների» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 26 հոդվածի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ժամանակին չպահանջված կենսաթոշակի հասանելիք գումարները վճարվում են կենսաթոշակ ստանալու համար դիմում տալուն նախորդող ոչ ավելի, քան 6 ամսվա համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պետական լիազորված մարմնի կողմից, եթե կենսաթոշակառուն հասանելիք գումարները չստանալու պատճառների մասին նախօրոք հայտնել է լիզորված մարմնին, իսկ 6 ամիսը գերազանցող ժամկետի համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (3 տարի վաղեմության ժամկետով)»:

 

Հոդված 3. Օրենքի 28 հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված գումարները վճարվում են, եթե դրանց ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերով դիմումը տրվել է կենսաթոշակառուի մահվանից ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում, իսկ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

6 ապրիլի 1999թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-55