Համարը 
N 275
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.07.07/17(58)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.06.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.06.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 254 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հունիսի 2007թ.

N 275

 ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 254 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 

           Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետը, ինչպես նաև հաշվի առնելով «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» թիվ 254 որոշմամբ հաստատված նյութական ու ոչ նյութական ակտիվների, ապրանքանյութական պաշարների ձեռքբերման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջների սահմանման և այդ փաստաթղթերի կազմման կարգում կատարել հետևյալ լրացումները`

 1) 1-ին կետը «գնման չեկը» բառերից հետո լրացնել «քարտային անդորրագիրը» բառերով.

 2) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 31-րդ կետով.

«31. Վճարային քարտերով վճարման դեպքում` վճարային քարտերով գործառնության ընթացքում ձևավորված անդորրագրերում (այսուհետ` քարտային անդորրագիր) սույն կարգի 2-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերով սահմանված պահանջները համարվում են բավարարված, եթե`

ա) առկա է ակտիվներ վաճառող (տրամադրող) կամ ծառայություն մատուցող հարկ վճարող`

- իրավաբանական անձի, իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության լրիվ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն),

- անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության (հաշվառման) հասցեն և «Ա/Ձ» նշումը,

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունենալը պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).

բ) առկա է ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարող`

- իրավաբանական անձի, իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության և վճարային քարտ թողարկող բանկի միջև կնքված պայմանագրի հիման վրա տրամադրված իրավաբանական անձին, իրավաբանական անձանց հիմնարկներին, իրավաբանական անձի մասնաճյուղին կամ ներկայացուցչությանը նույնականացնող քարտային համարը,

- անհատ ձեռնարկատիրոջ և վճարային քարտ թողարկող բանկի միջև կնքված պայմանագրի հիման վրա տրամադրված անհատ ձեռնարկատիրոջը նույնականացնող քարտային համարը,

- ֆիզիկական անձի և վճարային քարտ թողարկող բանկի միջև կնքված պայմանագրի հիման վրա տրամադրված ֆիզիկական անձին նույնականացնող քարտային համարը, ինչպես նաև այդ ֆիզիկական անձի գործատուի կողմից սահմանված կարգով դուրս գրված փաստաթուղթ (հանձնարարություն, կարգադրություն և այլ), որով հավաստվում է գործատուի հաշվին տվյալ ֆիզիկական անձի կողմից այդ գնումները կատարելու իրավասությունը,

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունենալը պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն) կամ այն առկա է ակտիվներ (ծառայություններ) ստացող հարկ վճարողի և վճարային քարտ թողարկող բանկի միջև կնքված պայմանագրում.

գ) առկա է ակտիվների անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայությունների տեսակն ու ծավալը, կամ քարտային անդորրագրին կցվում է ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից հավաստված այլ փաստաթուղթ, որը կարող է լրացվել ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից ինքնուրույնաբար և որում արտացոլված են նույն գումարի չափով ակտիվների անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայությունների տեսակն ու ծավալը.

դ) առկա է ակտիվների միավոր գինը և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինն ու հատուցման ենթակա ընդհանուր գումարը, կամ քարտային անդորրագրին կցվում է ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից հավաստված այլ փաստաթուղթ, որը կարող է լրացվել ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից ինքնուրույնաբար և որում առկա է նույն գումարի չափով միավոր գինը և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինն ու հատուցման ենթակա ընդհանուր գումարը:».

3) 6-րդ կետը «3-րդ,» բառից հետո լրացնել «31-րդ,» բառով.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

                      ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ