Համարը 
N 290
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.07.07/17(58)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.06.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.06.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.01.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԳՈՐԾԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հունիսի 2007թ.

N 290

ք.Ստեփանակերտ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԳՈՐԾԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «ԼՂՀ փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի 4-րդ մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Uահմանել`

ա) փրկարարական ծառայության կենսաթոշակառուի գործի ձևը և վարման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ)  փրկարարական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման ու սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2.  Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

          ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«26» հունիսի 2007թ.

թիվ 290 որոշման

 

ԿԱՐԳ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԳՈՐԾԻ ՁԵՎԻ ԵՎ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Uույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործի (փաստաթղթերը) վարելու կանոնները:

2. Uույն կարգի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

3. Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկված փրկարարական ծառայողներին կենսաթոշակ նշանակվում և վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի թիվ 355 որոշմամբ սահմանված կարգով:

 

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ

 

4. Կենսաթոշակի նշանակման համար անձը (այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հաշվառում չունեցող անձը) իր գրավոր դիմումը` համաձայն N 1 ձևի, ներկայացնում է ԼՂՀ փրկարար ծառայության ֆինանսական և սոցիալական ապահովության ստորաբաժանում (այսուհետ` ստորաբաժանում):

5. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված կամ մինչև 16 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն):

Եթե անչափահաս  կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը, ապա նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը: 16 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակի համար դիմելու անձամբ:

6. Կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմումը ներկայացվում է ստորաբաժանում:

Դիմումը գրանցվում է դիմումների հաշվառման մատյանում` համաձայն N 2 ձևի:

 

III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼԸ, ԿԱՍԵՑՎԱԾ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼԸ

 

7. Կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) կամ կենսաթոշակի տեսակը փոխելու համար ներկայացված դիմումը և սահմանված անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ ստորաբաժանումը`

ա)դիմումում լրացված տվյալները համեմատում է անձնագրի և ներկայացված փաստաթղթերի տվյալների հետ.

բ) փաստաթղթերի բնօրինակները համեմատում է դրանց պատճենների հետ.

գ) հաշվառում է անձի դիմումը` դիմումների հաշվառման մատյանում և տալիս  տեղեկանք` համաձայն N 1 ձևի, որտեղ նշում է դիմումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ անհրաժեշտ փաստաթղթերը պակաս լինելու դեպքում` լրացուցիչ պահանջվող փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու ժամկետները.

դ) լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում փաստաթղթի և դիմողին տրված նախկին ստացականի վրա, առանց տեքստը վնասելու, նշում է ստանալու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրում:

8. Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից uտացված` անձի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքի հիման վրա, որի «Փորձաքննություն» տողում նշված առաջին ամսաթիվը համարվում է անձի հաշմանդամությունը սահմանելու oրը:

Հաշմանդամության կենսաթոշակը, հաշմանդամության խմբի փոփոխման դեպքում, վերահաշվարկվում է` առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքի հիման վրա:

9. Uտորաբաժանումը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` օրենքով սահմանված ժամկետներում քննարկում և ընդունում է որոշում կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու, կամ կենսաթոշակի տեսակը փոխելու, կամ կենսաթոշակի տեսակը փոխելը մերժելու մասին:

Uտորաբաժանումը կենսաթոշակի հաշվարկումը (վերահաշվարկումը), վճարման կասեցումը կամ դադարեցումը ձեւակերպում է համապատասխան կենսաթոշակի հաշվարկի քարտով և եզրակացությամբ, որոնք կցվում են կենսաթոշակի գործին:

Կենսաթոշակի վճարումը դադարեցնելու մասին եզրակացության պատճենը 5 աշխատանքային օրվա ընթացքում անձին առաքվում է փոստով կամ տրվում է անձամբ:

10. Կերակրողին կորցնելու դեպքում, ընտանիքի անդամի պահանջով, կենսաթոշակի բաժին առանձնացնելիu` անհրաժեշտության դեպքում կազմվում է կենսաթոշակի նոր գործ` սույն կարգին համապատասխան:

11. 1992 թվականի մայիսի 15-ի «ԱՊՀ անդամ պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» համաձայնագրի մասնակից պետությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում` ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նրանց հաշվառման վայրի, եթե նախկին բնակության երկրում նրանց նշանակված կենսաթոշակի վճարումը դադարեցված է:

Կենսաթոշակը նշանակվում է նախկին բնակության երկրում կենսաթոշակի վճարումը դադարեցված լինելու մասին տեղեկանքի և կենսաթոշակ նշանակող մարմնից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Uտորաբաժանումը կենսաթոշակները վերահաշվարկում է`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր անգամ բազային կենսաթոշակի չափի բարձրացման մասին որոշման ընդունումից հետո` առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի.

բ) կենսաթոշակառուի կողմից լրացուցիչ փաստաթուղթ ներկայացվելու դեպքում` գրավոր դիմումի հիման վրա:

13. Կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով: Կենսաթոշակի վճարման կասեցումից կամ դադարեցումից հետո չստացված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է` հաշվի առնելով կասեցումից կամ դադարեցումից հետո ընկած ժամանակահատվածում կենսաթոշակի չափի հաշվարկման (վերահաշվարկման)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների փոփոխությունները: Վճարման ենթակա կենսաթոշակի չափը հաշվարկվում է կենսաթոշակառուի դիմելու օրվա դրությամբ գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն:

14. Մինչև 1915 թվականը ներառյալ` Արևմտյան Հայաստանում և Oսմանյան Թուրքիայի այլ վայրերում ծնված, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին նշանակված (վերահաշվարկված) կենսաթոշակին տրվում է այդ կենսաթոշակի 50 տոկոսի չափով ամենամսյա հավելում:

15. Կենսաթոշակ նշանակելիս` օտար լեզվով ձևակերպված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանված, որոնց իսկությունը պետք է վավերացված լինի նոտարի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի կողմից:

 

IV. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

 

16. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը կենսաթոշակառուին վճարվում է ստորաբաժանման կողմից վճարում իրականացնող մարմին ներկայացված հայտի հիման վրա:

17. Oտարերկրյա պետություն (բացի 1992 թվականի մայիuի 15-ի «ԱՊՀ անդամ պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» համաձայնագրի անդամ պետություններից) մշտական բնակության մեկնող կենսաթոշակառուին` հաշվառումից դուրս  գալուց և ստորաբաժանում գրավոր դիմում ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կենսաթոշակ է վճարվում օրենքով սահմանված չափով, որից հետո կենսաթոշակի վճարումը դադարեցվում է, իuկ կենսաթոշակի գործին կցվում են կենսաթոշակառուի դիմումը և անձնագրի պատճենը: Վճարման ենթակա ժամանակահատվածը հաշվարկվում է կենսաթոշակառուի դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Uույն կետով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալուց հետո ստորաբաժանում կենսաթոշակի նշանակման հարցով դիմած անձին կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից, բայց օրենքով uահմանված ժամկետն ավարտվելուց ոչ շուտ, որի համար նրան նախապես կենսաթոշակ է վճարվել:

18. Հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` օրենքով նշանակված հաշմանդամության կենսաթոշակը նոր չափով վճարվում է այդ հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող` ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորողներին կենսաթոշակ վճարվում է` մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամիսը: Կենսաթոշակի վճարումը վերսկսվում է սեպտեմբեր ամսվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը: Նշված ժամկետից ուշ տեղեկանք ներկայացվելու դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսվում է տեղեկանքը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Ուսումնական տարվա ընթացքում ուսման դադարեցման դեպքում կենսաթոշակառուն դրա մասին տեղեկացնում է ստորաբաժանմանը, որը սահմանված կարգով դադարեցնում է կենսաթոշակի վճարումը: Կենսաթոշակի վճարումը վերսկսվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու օրվանից:

19. Անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի կենսաթոշակը վճարվում է ծնողին (որդեգրողին, խնամակալին, հոգաբարձուին): 16 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ ստանալու անձամբ:

20. Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա կենսաթոշակի 15-ապատիկի չափով (ներառյալ կենսաթոշակի նկատմամբ հաշվարկվող` օրենքով սահմանված հավելումները) վճարվում է թաղման նպաստ: Հուղարկավորությունը կատարած անձը թաղման նպաստ ստանալու համար` օրենքով սահմանված ժամկետում գրավոր դիմում է ստորաբաժանում` ներկայացնելով կենսաթոշակառուի մահվան վկայականը և դրա պատճենը: Մահվան վկայականի բնօրինակը կնքվում է վճարումն իրականացրած մարմնի կողմից, որի վրա կատարվում է գրառում` «Թաղման նպաստը վճարված է»: Կենսաթոշակառուի մահվան վկայականի պատճենը կարվում է կենսաթոշակի գործին, կենսաթոշակի գործը դադարեցվում է, իսկ բնօրինակը վերադարձվում դիմողին:

21. Հաշմանդամության փորձաքննության ժամկետը լրացած և 3 ամսվա ընթացքում փորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում թաղման նպաստ վճարվում է ընտանիքի անդամի կամ հուղարկավորությունը կատարած անձի` օրենքով սահմանված ժամկետում ստորաբաժանում ներկայացրած գրավոր դիմումի, կենսաթոշակառուի մահվան վկայականի, դրա պատճենի և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված` անձի վերափորձաքննության չներկայանալու մասին տեղեկանքի հիման վրա:

22. Կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարները վճարվում են նրա ընտանիքի անդամներին: Նշված գումարները վճարվում են, եթե դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը` դիմումի հետ միասին, ներկայացվում են օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետում, իսկ այդ ժամկետից ուշ` ժառանգության իրավունքի վկայագիրը ներկայացնող ժառանգին:

23. Ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո մահացած փրկարարական ծառայողի ընտանիքի անդամներին օրենքով  սահմանված կարգով նշանակվում է սոցիալական կենսաթոշակ` կերակրողին կորցնելու համար:

 

V. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԻ ՁԵՎԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԸ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ) ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

24. Կենսաթոշակի գործը հաշվառում և վարում է ստորաբաժանումը:

25. Կենսաթոշակի նշանակման (մերժման) մաuին հաշվարկ-եզրակացության, փրկարարական ծառայության ժամկետի և ապահովագրական ստաժի հաշվարկի, կենսաթոշակի վկայականի և կենսաթոշակի հաշվարկի քարտի ձևերը հաստատում է ԼՂՀ փրկարար ծառայության տնօրենը:

26. Կենսաթոշակ նշանակելու մասին հաշվարկ-եզրակացությունը, դիմումը և մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հաջորդաբար կարվում են, և կազմվում է կենսաթոշակի գործ, որի էջերը համարակալվում են: Կենսաթոշակի գործին տրվում է հերթական համար` գրանցելով կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանում` համաձայն N 3 ձևի:

27. Կենսաթոշակի տեսակը փոխվելիս` կենսաթոշակի  գործի տիտղոսաթերթի վրա կենսաթոշակի տեսակի անվանման վրա գիծ է քաշվում, և ընդգծվում է նոր կենսաթոշակի անվանումը: Դիմումը և ներկայացված նոր փաստաթղթերը կարվում են գործին և համարակալվում:

28. Կենսաթոշակի գործին կարվում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող բոլոր տեղեկանքները:

29. Կենսաթոշակի նշանակումը մերժվելու դեպքում` դիմումը և մերժման մասին եզրակացությունը կարվում են, կազմվում է գործ և պահվում ստորաբաժանման արխիվում:

30. Uտորաբաժանումը կենսաթոշակառուին տալիս է կենսաթոշակի վկայական: Վկայականը կնքում և ստորագրում է ստորաբաժանման ղեկավարը:

Կենսաթոշակի վկայականի կորստի դեպքում ստորաբաժանումը կենսաթոշակառուին տալիս է նոր վկայական, որի առաջին էջում կատարվում է «Կրկնօրինակ» գրառումը:

31. Եթե կենսաթոշակառուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում փոխում է իր հաշվառման վայրը, ապա գրավոր դիմում է ստորաբաժանում` ներկայացնելով բնակության վայրի մասին տեղեկանք, որի հիման վրա կենսաթոշակառուին, նրա ցանկությամբ, կենսաթոշակ վճարվում է ըստ նոր հաշվառման վայրի:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող ընտանիքի անդամի` բնակության այլ վայր տեղափոխվելու դեպքում` նրա գրավոր դիմումի համաձայն ստորաբաժանումն առանձնացնում է կենսաթոշակի` այդ անձի բաժինը, կազմում կենսաթոշակի նոր գործ և կենսաթոշակի առանձնացված բաժինը, նրա ցանկությամբ, վճարվում է ըստ նոր հաշվառման վայրի` ներկայացված տեղեկանքի հիման վրա:

32. Դադարեցված կենսաթոշակի գործերը 10 տարի պահվում են ստորաբաժանումում` ըստ համարների հերթականության: Նշված ժամկետը լրանալուց հետո` դադարեցված կենսաթոշակի գործերն ուղարկվում են արխիվ` օրենքով սահմանված կարգով պահպանման:

33. 1992 թվականի մայիսի 15-ի «ԱՊՀ անդամ պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» համաձայնագրի անդամ պետությունների կամ կենսաթոշակային ապահովության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ երկկողմ պայմանագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնող անձի կենսաթոշակի գործը կարող է առաքվել փոստով կամ կարող է անձամբ տրվել կենսաթոշակառուին` հաշվարկումից դուրս եկած լինելու և գրավոր դիմում ներկայացնելու, ինչպես նաև կենսաթոշակային ապահովություն իրականացնող մարմնի պահանջագրի հիման վրա:

Առաքվող կենսաթոշակի գործը թարգմանվում է ռուսերեն, որին կցվում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանք:

Նշված համաձայնագրի անդամ չհանդիսացող պետություն կենսաթոշակի գործ չի ուղարկվում:

Ելնելով կենսաթոշակառուի ծառայության առանձնահատկություններից` անհրաժեշտության դեպքում տրամադրվում է կենսաթոշակի գործից քաղվածք պահանջվող տեղեկությունների մասին:

34. Կենսաթոշակի գործի կորստի դեպքում ստորաբաժանումը մեկամսյա ժամկետում վերականգնում է այն:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«26» հունիսի 2007թ.

թիվ 290 որոշման

 

ՑԱՆԿ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ OԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Երկարամյա ծառայության կենսաթոշակի նշանակման համար փրկարարական ծառայողի դիմումի հետ միասին ներկայացվում են`

ա) տարիքը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայականի պատճենը).

բ) ծառայության և աշխատանքային uտաժը հաuտատող փաստաթղթեր (քաղվածքներ անձնական գործից և աշխատանքային գրքույկից` վավերացված գործատուի կողմից).

գ) քաղվածք ծառայությունից ազատման մասին հրամանից.

դ) տեղեկանք բնակավայրից (քաղաքներում` բնակարանային շահագործման մարմնից, իսկ գյուղական վայրերում` գյուղական համայնքից)` իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամների մասին.

ե) ընտանիքի անաշխատունակ անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.

զ) դրամական բավարարման վկայականը.

է) 2 լուսանկար (3 x 4 չափսի).

ը) սոցիալական քարտի պատճենը:

2. Հաշմանդամության կենսաթոշակի նշանակման համար դիմումի հետ միասին ներկայացվում են`

ա) սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերը.

բ) քաղվածք բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (ԲUՓՀ) բժշկական քննության ակտից.

գ) համապատասխան բժշկական հանձնաժողովի որոշումը ծառայության հետ հիվանդության պատճառական կապի մասին:

3. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նշանակման համար դիմումի հետ միասին ներկայացվում են`

ա) սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերը.

բ) կերակրողի մահվան վկայականի պատճենը (քաղվածք նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռից).

գ) տեղեկանք բնակության վայրից (քաղաքներում` բնակշահագործման մարմնից, իսկ գյուղերում` գյուղական համայնքից)` կերակրողի` 18 տարին չլրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված զավակների մասին.

18 տարին չլրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված եղբայրների, քույրերի և թոռների մասին` աշխատունակ ծնողներ չունենալու և չաշխատելու մասին նշմամբ.

կենսաթոշակային տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողների, կնոջ և ամուuնու մաuին` չաշխատելու մաuին նշմամբ.

8 տարին չլրացած զավակներին, եղբայրներին, քույրերին կամ թոռներին խնամող ծնողի, կնոջ (ամուսնու), պապի, տատի, եղբոր կամ քրոջ (անկախ տարիքից և աշխատունակությունից) մասին` չաշխատելու մասին նշմամբ.

պապի և տատի մասին` աշխատունակ զավակներ չունենալու և չաշխատելու մասին նշմամբ.

դ) խնամքի տակ գտնվող անաշխատունակ անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.

ե) քաղվածք բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի բժշկական քննության ակտից:

4. Օրենքով սահմանված երաշխիքներից և արտոնություններից օգտվելու համար`

ա) անհայտ կորած և գերի ընկած փրկարարական ծառայողների ընտանիքների անդամները դիմումի հետ միասին ներկայացնում են գերվածի կամ անհայտ կորածի` ղեկավարության (հրամանատարության) կողմից տրված տեղեկանքը` անհայտ կորելու հանգամանքների մասին,

անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,

տեղեկանք` բնակավայրից,

լուսանկար (ցանկացած չափսի),

ամուսնության վկայականի պատճենը,

երեխաների ծննդյան վկայականների պատճենները.

բ) հաշմանդամ ճանաչված փրկարարական ծառայողները դիմումի հետ միասին ներկայացնում են`

համապատասխան բժշկական հանձնաժողովի որոշման (տեղեկանքի) պատճենը,

հաշմանդամության խմբի մասին բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշման պատճենը.

գ) զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամները դիմումի հետ միասին ներկայացնում են զոհվածի (մահացածի)`

ղեկավարության (հրամանատարության) կողմից տրված տեղեկանքը` զոհվելու

(մահանալու) հանգամանքների, տեղի և ժամանակի մասին,

մահվան վկայականի պատճենը,

տեղեկանք մահվան մասին,

լուսանկար (4 x 6 չափuի),

ամուսնության վկայականի պատճենը,

երեխաների ծննդյան վկայականների պատճենները:

5. Փրկարարական ծառայողները և նրանց ընտանիքների անդամները սոցիալական ապահովության իրավունքներից ու երաշխիքներից օգտվելու համար ներկայացնում են`

ա) անձնագիրը,

բ) երկարամյա ծառայության կենսաթոշակի վկայականը,

գ) հաշմանդամության կենսաթոշակի վկայականը,

դ) սոցիալական կենսաթոշակի վկայականը,

ե) տեղեկանք իրավունքներից և երաշխիքներից օգտվելու մասին` տրված համապատասխան պետական կառավարման մարմինների սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող uտորաբաժանումների կողմից,

զ) տեղեկանք` տրված հրամանատարության կողմից (ըստ անհրաժեշտության),

է) տեղեկանք` տրված զինկոմիսարիատի կողմից (ըստ անհրաժեշտության):

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Ձև N 1

 

ԴԻՄՈՒՄ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

__________________________________________________________________________

                                                 (կենuաթոշակ նշանակող uտորաբաժանումը)

Քաղաքացի ________________________________________________________________

                                                                          (անունը, հայրանունը, ազգանունը)

Բնակության վայրը __________________________________________________________

                                                               (հաշվառման կամ փաuտացի բնակության վայրը` ընդգծել)

__________________________________________________________________________

 

Անձնագրի uերիան ________________________ համարը __________________________

 

տրվել է ____________________________________ ում կողմից _____________________

 

Uոցիալական քարտի համարը ________________________________________________

 

Ծննդյան oրը, ամիuը, տարեթիվը ___________________ uեռը ______________________

 

Խնդրում եմ նշանակել կենսաթոշակ, վերահաշվարկել կենսաթոշակը, փոխել կենսաթոշակի տեսակը (ընդգծել):

 

Կենսաթոշակի տեսակը _____________________________________________________

Այլ համակարգից կենսաթոշակ չի նշանակվել, նշանակվել է (ընդգծել):

Աշխատում եմ, չեմ աշխատում (ընդգծել):

Քաղաքացի _______________________________________________________________

                                                                             (անունը, հայրանունը, ազգանունը)

Դիմումը և փաuտաթղթերն ընդունեցի _________________________________________

                                                                          (մաuնագետի անունը, ազգանունը)

Դիմումի գրանցման համարը ______________ օրը, ամիսը, տարեթիվը ______________

 

Կենսաթոշակ նշանակելու համար

չբավականացնող փաստաթղթերը

Ներկայացնելու ժամկետը

1.

 

2.

 

3.

 

4.

 

Ինձ հայտնի է, որ գործող օրենսդրության համաձայն տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ:

Տեղյակ եմ նաև, որ կենսաթոշակի չափի փոփոխության կամ դրա վճարման դադարեցման դեպքում (ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի փոփոխության, աշխատանքի անցնելու և այլնի) պարտավոր եմ դրա մասին անմիջապես տեղյակ պահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության աշխատակազմի ֆինանսական և սոցիալական ապահովման ստորաբաժանմանը (այսուհետ` ստորաբաժանում):

 

NN ը/կ

Ներկայացված փաuտաթղթերի`

Ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

Դիմողին վերադարձված փաստաթղթերը

ցանկը

թիվը

1.

Դիմում

     

2.

Փրկարարական ծառայողի աշխատանքային գրքույկը

     

3.

Աշխատանքային ստաժի մասին փաստաթղթեր

     

4.

ԼՂՀ կառավարության 2007թ. հունիսի --- թիվ որոշման 2-րդ հավելվածով նախատեսված փաստաթղթեր

     

5.

       

6.

       

7.

       

Դիմող ____________________ _____________________________

                          (uտորագրությունը)                          (անունը, հայրանունը, ազգանունը)

____ _____________ 200 թ.

 

NN ը/կ

Ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը

Ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

Ընդունող մասնագետի անունը, ազգանունը

Ներկայացնողի անունը, ազգանունը

1.

       

2.

       

3.

       

---------------------------------------------------------------------------

                         (կտրման գիծ)

ՏԵՂԵԿԱՆՔ

Քաղաքացի _______________________________________________________________

                                                (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Դիմումը և փաստաթղթերն ընդունեցի _________________________________________

                                                                      (մասնագետի անունը, ազգանունը)

 

Դիմումի գրանցման համարը ________ oրը, ամիuը, տարեթիվը ___________________

 

 

NN ը/կ

Կենսաթոշակ նշանակելու համար լրացուցիչ

ներկայացվող փաստաթղթերը

Ներկայացնելու ժամկետը (oրը, ամիսը, տարեթիվը)

1.

   

2.

   

3.

   

4.

   

5.

   

Ինձ հայտնի է, որ գործող օրենսդրության համաձայն տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ:

Տեղյակ եմ նաև, որ կենսաթոշակի չափի փոփոխության կամ դրա վճարման դադարեցման դեպքում (ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի փոփոխության, աշխատանքի անցնելու և այլնի) պարտավոր եմ դրա մասին անմիջապես  տեղյակ պահել ստորաբաժանմանը:

 

 

 

Ձև N 2

 

ՄԱՏՅԱՆ

 

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN ը/կ

Գրանցման ամuաթիվը

Բնակավայրը

Փրկարարական կոչումը

Կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը,

Կենսաթոշակի նշանակման կամ մերժման մասին

որոշումը (գործի համարը) 

                   

    

              

   

                  

   

                   

    

         

 

          

   

           

 

                 

 

          

 

         

 

         

 

         

 

         

 

          

 

         

 

         

 

          

 

          

 

 

 

 

Ձև N 3

 

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՏՅԱՆ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Կենսա-թոշա-կառուի գործի համարը

Գործի գրանցման ամսաթիվը

Փրկարարական ծառայողի կամ կենսաթոշակ ստացողի անունը, հայրանունը, ազգանունը

Բնակա-վայրը

Նույն զոհված փրկարարական ծառայողի համար 2-րդ կենսաթոշակ ստացող ընտա-նիքի անդամի կենսաթոշակի գործի համարը

Նշումներ կենսաթոշակի դադարեցման մասին

Կենսաթո-շակի տեսակը

Այլ նշումներ