ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» օգոստոսի 2007թ. |
N 378 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 538 որոշման հավելվածի 1-ին աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
Էլեկտրասարքավորումների անվանումը |
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
|
Ձեռքի գործիքներ` ներկառուցված
էլեկտրաշարժիչներով |
8467(բացառությամբ 8467 11,
8467 19 000,8467 81 000, 8467 89 000, 8467 91 000,
8467 92 000, 8467 99 000) |
|
Փոշեկուլներ |
8508 (բացառությամբ 8508 70 000) |
|
Էլեկտրամեխանիկական կենցաղային մեքենաներ`
ներկառուցված էլեկտրաշարժիչներով |
8509 (բացառությամբ 8509 90 000) |
|
Էլեկտրաածելիներ, մեքենաներ՝ մազերը խավատելու և մազերը հեռացնելու հարմարանքներ՝ ներկառուցված էլեկտրաշարժիչներով |
8510 (բացառությամբ 8510 90 000) |
|
Էլեկտրական ոչ իներցիոն կամ կուտակման ջրատաքացուցիչներ, սուզվող էլեկտրաջեռուցիչներ, գրունտի և շենքերի տաքացման էլեկտրասարքավորումներ, էլեկտրաջերմային ապարատներ՝ մազերի խնամքի (օրինակ՝ մազերի չորացուցիչ, բիգուդի, տաք գալարացման ունելի) և ձեռքերի չորացուցիչներ, էլեկտրական արդուկներ, կենցաղային այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր |
8516 (բացառությամբ 8516 80,
8516 90 000)
|
|
Էլեկտրական շղթաների կոմուտացիայի կամ պաշտպանության, կամ էլեկտրական շղթաներում, կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար 1000 Վ-ից ոչ ավելի լարման էլեկտրական սարքավորումներ (օրինակ՝ անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, ռելեներ, ապահովիչներ, խրոցակների եղանիկներ և վարդակներ, էլեկտրական լամպերի կոթառներ, միացման տուփեր և այլն) |
8536 (բացառությամբ 8536 30,
8536 49 000, 8536 90)
|
| Էլեկտրական շիկացման կամ գազապարպումային լամպեր, ներառյալ լույսի ուղղորդումով հերմետիկ լամպերը, ինչպես նաև աղեղային լամպեր |
8539 (բացառությամբ 8539 21 300, 8539 29 300, 8539 32, 8539 39 000, 8539 41 000, 8539 49, 8539 90) |
| 1000 Վ-ից ոչ ավելի լարման այլ էլեկտրահաղորդիչներ |
8544 42, 8544 49 |
|
Լամպեր և լուսավորման սարքավորումներ, ներառյալ լուսարձակները, լամպեր լույսի նեղ ուղղվածությամբ, ցոլալապտերներ |
9405 (բացառությամբ 9405 50 000, 9405 60, 9405 91,
9405 92 000, 9405 99 000) |
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 535 որոշման հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետից մինչև «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «ա) կենդանական կամ բուսական ծագման պարարտանյութեր |
3101 00 000, |
| բ) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, ազոտական |
3102, |
| գ) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, ֆոսֆորական |
3103, |
| դ) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, կալիումական |
3104, |
|
ե) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, երկու և
ավելի սնուցող տարր` ազոտ, ֆոսֆոր, կալիում պարունակող |
3105:»: |
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Խաղալիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 529 որոշման հավելվածի`
1) 1-ին կետից հանել «9501 00» և «9502» թվերը« իսկ «ծածկագրերին» բառը փոխարինել «ծածկագրին» բառով.
2) 24-րդ կետի «գ» ենթակետը «տարիքային» բառից առաջ լրացնել «մինչև 3 տարեկան» բառերով,
3) VIII բաժնով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկի`
ա. «ԳՕՍՏ Ռ 51555» ստանդարտի նշագիրը փոխարինել «ԳՕՍՏ 30782» ստանդարտի նշագրով,
բ. «ՍՏԲ ԵՆ 71-4» և «ՍՏԲ ԵՆ 71-5» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
« |
|
ՀՍՏ ԵՆ 71-4 |
Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 4. Հավաքածուներ՝ քիմիական փորձերի և համանման զբաղմունքի համար |
|
ՀՍՏ ԵՆ 71-5 |
Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 5. Խաղային լրակազմեր (հավաքածուներ)՝ ներառյալ քիմիական փորձերի կատարման համար հավաքածուներին չվերաբերող քիմիական նյութերը | |
»: |
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 539 որոշման հավելվածի 1-ին կետում «7007 11 10» թիվը փոխարինել «7007 11 100» թվով, իսկ «7007 21 910» թիվը` «7007 21 200» թվով:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 540 որոշման հավելվածի 1-ին կետում «9302 00» թիվը փոխարինել «9302 00 000» թվով, «9306 10 000» թիվը «9306 30 970» թվով, իսկ «9306 30 980» թիվը` «9306 30 970» թվով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |