Համարը 
N 554
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.12.09/30(39)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.11.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.11.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
02.04.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006Թ. ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ԹԻՎ 395 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«10» նոյեմբերի 2006թ.

N 554

 ք. Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թ. հուլիսի 31-ի թիվ 395 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 395 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկն ապահովագրական նպաստ նշանակելու համար հիմք ընդունելու կարգում`

ա) հանել 3-րդ կետի երկրորդ պարբերությունը.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետ.

«5. Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հիմք է ընդունվում ապահովագրական նպաստ նշանակելու և վճարելու համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկին համահավասար:»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ